Լրահոս
Օրվա լրահոսը

«Կանաչ խոտ էինք տեսնում, գիտեինք` ուտելու է, հարցնում էինք` կարա՞նք էս ուտել, թե՞ ոչ». թաիլանդական էկզոտիկայից մինչև հայաստանյան իրականություն

Հոկտեմբեր 26,2012 17:56

«Բարև», «ո՞նց ես», «գնանք», «լավ եմ», «հաջող». 27-ամյա թաիլանդուհի Փաուինա Սոնգկարինը թվարկում է այն բոլոր հայերեն բառերը, որոնք սովորել է Հայաստանում ապրելու 4 ամիսների ընթացքում:

Թաիլանդական մշակույթից ու ապրելակերպից տեղափոխվելով մի նոր՝ հայաստանյան իրականություն, նա օրեցօր ուսումնասիրում է ու բացահայտում իր համար հայերին ու Հայաստանը:

Իր համերկրացի` 36-ամյա Ջանթոնգ Սրինետի հետ նա աշխատում է մերսման սրահում, որտեղ եկել են աշխատելու սրահի սեփականատիրոջ հրավերով:

«Մինչև այստեղ գալը չգիտեի` Հայաստանը ի՞նչ երկիր է, որտե՞ղ է գտնվում, հետո քարտեզի վրա ցույց տվեցին, իմացա: Մենք շատ ենք սիրում Թաիլանդը, մեր ուտելիքները ու շատ կապված ենք մեր երկրի, մեր ընտանիքների հետ: Սկզբից շատ դժվար էր, որ եկա Հայաստան, որովհետև ընտանիքից այսքան հեռու երբեք չէի եղել, հիմա մի քիչ սովորել եմ»,- ասում է Փաուինան, ով Թաիլանդում է թողել իր 4 տարեկան որդուն:

Շուրջ 2 տարի թաիլանդական մերսմամբ զբաղվող Փաուինան նշում է, որ Թաիլանդում մերսման սրահները շատ են, և մարդիկ էլ ավելի շատ են հաճախում, քան Հայաստանում:

«Երբ հայերին մերսում ենք անում ու դեմքից զգում ենք, որ ցավումա, իրենք զսպում են իրանց, ձայն չեն հանում, գիտեն ձևը տենց ա, իսկ թաիլանդցիները բոլորը գիտեն, թե որտեղ ինչքան ու ոնց ա պետք անել»,- ասում է Փաուինան, ով աշխատել է Թաիլանդի հայտնի առողջարանային ու զբոսաշրջային քաղաքում՝ Պատայայում:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031