Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ժառանգություն» խմբակցությունը դատապարտում է քաղաքային իշխանություններին

Հոկտեմբեր 26,2012 17:44

«Ժառանգություն» խմբակցությունը հայտարարում է, որ դատապարտելի են Երեւանի քաղաքային իշխանությունների կողմից փոքր եւ միջին բիզնեսին երկար տարիներ պատկանող ինքնակամ կառույցների ապամոնտաժման համար իրականացվող կոշտ գործողությունները: Տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 25-ի ուշ երեկոյան քաղաքացիների ահազանգով «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը եւ Թեւան Պողոսյանն այցելել են Երեւան քաղաքի Ուլնեցի փողոցի 62 շենքի հարեւանությամբ տեղակայված Ռուզաննա Վերանյանին պատկանող հացաթխման արտադրամաս, եւ ականատես եղել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կոմունալ բաժնի պետ Կարեն Բաղոյանի եւ նրա աշխատակիցների կողմից վերոնշյալ հասցեում շուրջ 12 տարի գործող հացի արտադրամասի  ապամոնտաժման վայրագ գործողություններին, որի հետևանքով գրեթե ամբողջությամբ վնասվել է արտադրամասի գույքը: «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների կողմից քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներին առաջադրված պահանջը՝ տրամադրել ապամոնտաժման աշխատանքերի իրականացման իրավական հիմքեր, մնաց անպատասխան, հորդորները՝ դադարեցնել ապամոնտաժման աշխտանքները մինչեւ իրավական հիմքեր տրամադրելը, հաշվի չառնվեցին:

«Ժառանգություն» խմբակցությունն իրավական հիմքերի տրամադրման համար պատգամավորական հարցումով դիմել է կառավարությանը:

 «Ժառանգություն» խմբակցության մամլո ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել