2003թ. ապրիլի 8-ին իրաքյան պատերազմի, Բաղդադում ընթացող քաոսային կրակոցների ժամանակ Խաչադուրյանների ընտանիքի երեք անդամներ մահացան Լու Լոբելլո անունով զինվորականի ջոկատի կողմից:
«Նյու Յորքեր»-ը գրում է, որ երեք ավտոմեքենա, որոնց մեջ կային Խաչադուրյանների ընտանիքի ինը անդամ, շենքի մոտից դուրս եկան դեպի խաչմերուկ, և Լոբելլոն ու իր զինակիցները կրակ բացեցին` սպանելով երեք վարորդներին` Ջեյմս, Էդմունդ և Նիկոլաս Խաչադուրյաններին:
Պատերազմից հետո, արդեն ԱՄՆ-ում, Լոբելլոն, ինչպես այլ շատ զինվորներ, շատ ծանր էր տանում իրաքյան պատերազմի ժամանակ զոհված անմեղ քաղաքացիներին: Լոբելլոն ֆեյսբուքի միջոցով կապվել է Նոռա Խաչադուրյանի հետ, որին հիշել էր մարտի ժամանակ, և «Նյու Յորք Թայմս» թերթում Խաչադուրյանների ողբերգության մասին հոդվածի հեղինակը կազմակերպել է նրանց հանդիպումը: Լոբելլոն մեկնել է Գլենդել Նոռա և Մարգարետ Խաչադուրյանների տուն, որպեսզի մեղքերից ազատվելու միջոց գտնի:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ