Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀԱԿ անդամն՝ ի պատասխան Արմեն Աշոտյանի (Տեսանյութ)

Հոկտեմբեր 26,2012 17:35

«Արմեն Աշոտյանը թող չմոռանա, որ ինքը այն մարդկանցից մեկն է եղել, ով «մարտի 1-ի»  կապակցությամբ ԱԺ 4 պատգամավորներին լիազորություններից զրկելու ակտիվներից էր: Հետագայում  նույն ձեւով գնահատականներ էր տալիս, չէր ընդունում այդ  ընտրությունների խախտումներով անցկացնելու հանգամանքը, չէր ընդունում, որ քաղբանտարկյալներ կան»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց նախկին քաղաքապետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը՝ անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի այն պնդմանը, թե Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է եղել:

Հիշեցնենք, որ  «168 ժամ»-ի հետ զրույցում պարոն Աշոտյանն ասել էր. «Ռուբեն Հայրապետյանի դեպքը հենց քաղաքական հետապնդման վառ օրինակ է, երբ պատգամավորին քաղաքական հետապնդման ենթարկեցին, երբ դե յուրե նա ոչ մի կապ չուներ «Հարսնաքարի գործի» հետ։ Ռ.Հայրապետյանը քաղաքական հետապնդման ենթարկվեց այն դեպքում, երբ բացարձակ իրավական ոչ մի պատասխանատվություն տվյալ ողբերգության հետ չուներ։ Այո, բարոյական ծանրությունը բեռ է, ու մենք տեսանք, որ այդ բեռի տակ Ռուբեն Հայրապետյանը կամովին հրաժարվեց մանդատից։ Բարոյական բեռին, սակայն, գումարվեց քաղաքական  տիպիկ  հետապնդում՝ մամուլով, այսպես կոչված՝ քաղաքացիական հասարակության ինստիտուտներով։ Ինչո՞ւ եմ ասում՝ «այսպես կոչված», քանի որ վստահաբար մեր քաղաքացիական հասարակությունը բաղկացած է տասնյակ, հարյուր-հազարավոր մարդկանցից, ոչ թե քաղաքացիական հասարակություն բրենդը մոնոպոլիզացնող մի խմբի հետ, որոնք իբրև պայքարում են մենաշնորհների դեմ, սակայն իրենք են փորձում քաղաքացիական դաշտում ստեղծել մենաշնորհային կարգավիճակներ։ Ռուբեն Հւսյրապետյանի գործը տիպիկ քաղաքական հետապնդում էր ՀՀԿ-ի ու Ռուբեն Հայրապետյանի քաղաքական հակառակորդների կողմից»:

Պարոն Խաչատրյանը հավելեց, որ Աշոտյանն այն համակարգի ծնունդն է, որի հետեւանքներում Հայաստանում 2008-ից քաղբանտարկյալներ են եղել եւ 10 հոգի էլ զոհվել են. «Աշոտյանին պետք չէ մեկնաբանել: Ուղղակի հերթական իրենց մոտեցումը իր եւ իր նմանների, որ արդարանալու համար այդպիսի հնարքներ են օգտագործում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031