Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ի որոշումներով 10 տարվա ընթացքում պետբյուջեից վճարվել է ընդամենը 287.884 եվրո

Հոկտեմբեր 26,2012 17:18

2002թ Եվրոպայի Խորհրդին Հայաստանի Հանրապետության անդամակցության պահից սկսած, ավելի քան 10 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ներկայացրած հայցերով պետությունից պահանջվել է 15 309 867,30 ԱՄՆ դոլար փոխհատուցման գումար:

Ինչպես «Pastinfo.am»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչությունից, յուրաքանչյուր հայցի առնչությամբ ՀՀ կառավարության ներկայացրած առարկությունների արդյունքում Դատարանի վճիռներով Հայաստանը պարտավորվել է վճարել ընդամենը 454.694 եվրո, որից 166.810 եվրոն վճարվել է հյուսիսային պողոտայի վերաբերյալ գործերով կառուցապատողների կողմից` փոխհատուցման ենթակա գումարներից:

Այսինքն՝ ՀՀ պետական բյուջեից ավելի քան 10 տարվա ընթացքում վճարվել է ընդամենը 287.884 եվրո:

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031