Լրահոս
Օրվա լրահոսը

Բնապահպանական փորձաքննությամբ սողանքային գոտում ՀԷԿ կառուցելու թույլտվություն է տրվել

Հոկտեմբեր 26,2012 17:16

Իջեւանի Օրհուս կենտրոնի համակարգող Գագիկ Աղբալյանի վկայությամբ՝ ռուսերեն լեզվով տպագրված , համահեղինակությամբ լույս տեսած «Հայաստանի սողանքները» գրքում քարտեզ կա, որտեղ երեւում է, որ Աղստեւ գետի Պաղ ջուր վտակի (որի ջրերով պետք է գործեր «Խաչաղբյուր-2» ՀԷԿ-ը) ավազանում կան սողանքային կետեր: Գ. Աղբալյանը հեռախոսազրույց է ունեցել այդ քարտեզի հեղինակ երկրահանքաբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Յադոյանի հետ, որն ափսոսանք է հայտնել, որ նման նախագծեր իրականացնելուց առաջ մասնագետների հետ չեն խորհրդակցում, թե այդ տարածքում ինչ սողանքներ կան: Ռուբեն Յադոյանն ասել է, որ «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի շինարարության աշխատանքները կակտիվացնեն այդ տարածքում գոյություն ունեցող սողանքային երեւույթները:

Նշենք, որ Գետահովիտ համայնքում 95 տուն գտնվում է սողանքային ակտիվ գոտում: Կառավարությունը սողանքի գոտում գտնվող տների տերերի բազմաթիվ նամակ-խնդրանքներին պատասխանել է, որ նրանց պետության կողմից աջակցություն կարող է լինել 2013-2015 թվականներին:

Իջեւանի Օրհուս կենտրոնի համակարգողը հավելեց, որ իրենք Պաղ ջուր վտակի ավազանում սողանքային կետերի քարտեզն ուղարկել են բնապահպանության նախարար Ա. Հարությունյանին եւ «Մեգաէներջի» ՍՊԸ տնօրենին, որպեսզի այդ ընկերությունը սողանքային գոտում իզուր ծախսեր չկատարի:

Ըստ մամուլի հրապարակումների` «Ազատ դեմոկրատներ»» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը 2012թ. հունիսի 7-ին դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, եւ թույլտվություն ստացել «Խաչաղբյուր-2» ՀԷԿ-ը կառուցելու իրավունք ստացած, իրեն պատկանող ընկերության բաժնեմասերը վաճառելու ՀՀ քաղաքացի Գեղամ Աղաջանյանին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031