Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարը դարձել է սովորական ծառայող

Հոկտեմբեր 26,2012 17:13

Սնանկ ճանաչված «Հայկական ավիաուղիներ» ընկերության հաշմանդամ օդաչուները և ինժիներատեխնիկական աշխատողները պահանջում են իրենց հասանելիք մոտ վեց տարվա փոխհատուցումը։

Մասնագիտության և աշխատանքի հետևանքով տարբեր աստիճանի հաշմանդամության կարգ ունեցող օդաչուներն այսօր նորից հավաքվել էին նախագահական նստավայրի դիմաց։

Ավիատեխնիկ բրիգադիր, երկրորդ կարգի հաշմանդամ Վանիկ Այդինյանը աշխատանքի ժամանակ աստիճաններից գլորվել է, ստացել գլխի վնասվածք և, ինչպես ինքն է ասում, հազիվ է ողջ մնացել։

Արդեն 6 – րդ տարին է փոխհատուցում չի ստանում. «Մենք պահանջում ենք վճարել մեր չվճարված փոխհատուցումը և դրանից հետո էլ ամեն ամիս տալ փոխհատուցումը, ինչպես առաջ էին տալիս» ։

Օդաչուները հուսով են, որ կլուծվի իրենց խնդիրը, քանի որ Սերժ Սարգսյանը խոսք է տվել, սակայն արդյունք դեռ չեն տեսնում։

«Նախագահականում գոնե ինչ – որ շարժ կա, իսկ վարչապետի մոտ 4 տարի կանգնել ենք ու վարչապետը մեր հետ ոչ -մի անգամ չխոսեց ու բանի տեղ չդրեց» ,- ասում է հաշմանդամ օդաչու Դավիթ Դավթյանը։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել