Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հակոբ Չաքրյան. «Հայաստանը կամ ռազմական գործողություններ պետք է սկսի, կամ էլ ենթարկվի»

Հոկտեմբեր 26,2012 17:07

«Վրաստանը, ի վնաս Հայաստանի, մշտապես սիրաշահել է թուրքերին կամ ադրբեջանցիներին եւ դա նորություն չէ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը՝ խոսելով Վրաստանում թուրք-ադրբեջանական գործոնի ուժեղացման եւ դրա հետեւանքով ՀՀ անվտագության սպառնալիքների մասին:

Անդրադառնալով հայտարարության երեւույթին՝ Չաքրյանը նկատեց, որ Հայաստանն այս դեպքում կամ ռազմական գործողություններ պետք է սկսի, կամ էլ ենթարկվի. «Ամեն դեպքում չպետք է գերագնահատել հարեւաններին: ԵԱՀԿ Մինսկի խումբը կկարողանա լուծել խնդիրը, եթե տեսնի, որ Թուրքիան փորձում է ակտիվանալ տարածաշրջանում: Նրա քիթն ուղղակի կջարդեն»:

Ինչ վերաբերում է թուրք-ադրբեջանական գործոնի ակտիվացմանը, ապա, ըստ Չաքրյանի, դա չի նպաստի Թուրքիայի դիրքերի ամրապնդմանը Հարավային Կովկասում:

«Չեմ կարծում, թե թուրք-ադրբեջանական գործոնի ուժեղացումը կհանգեցնի Թուրքիայի դիրքերի ուժեղացմանը Վրաստանում: Թուրքերի ջանքերը տվյալ դեպքում Հարավային Կովկասում ապարդյուն է, մանավանդ որ վերջին շրջանում լուրջ խնդիրների են բախվում հարավ-արեւելյան շրջաններում եւ այլն»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031