Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորները Խաչիկյանին էլ են հանդիպել

Հոկտեմբեր 26,2012 17:02

 

ՖՈՏՈԼՈՒՐ

ՀՀ խորհրդարանականները՝ մարդու իրավունքների պաշտպանության եւ եվրաինտեգրացման մշտական հանձնաժողովի անդամներն այսօր այցելել են ԱԱԾ մեկուսարան՝ ծանոթանալու այս քրեակատարողական հիմնարկում կալանավորներին պահելու պայմաններին, լսելու նրանց առաջարկները:

Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական Էլինար վարդանյանն ասաց, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հետ համեմատ, այստեղ պայմանները բավականին լավ էին: «ԱԱԾ մեկուսարանում պահվողների կողմից բարձրացվեցին մի շարք հարցեր, օրինակ, կալանավորներին համակարգիչներով ապահովելու, տեսախցիկների հետ կապված օրենսդրական փոփոխություններ անելու մասին եւ այլն: Այդ բոլոր հարցերը կբարձրացվեն նոյեմբերին կայանալիք լսումների ժամանակ եւ մենք արդեն հանդես կգանք օրենսդրական առաջարկներով»,- ասաց տիկին Վարդանյանը:

Խորհրդարանականները հանդիպել են նաեւ ՀՀԿ-ական, սոցապահովության հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանին: Տիկին Վարդանյանն ասաց, որ Խաչիկյանը՝ լինելով բարձր իրավագիտակցության տեր մարդ, իր կողմից էլ առաջարկներ են եղել, իհարկե, հաշվի առնելով նաեւ պետության հնարավորությունները: Խաչիկյանի գործից խոսակցություն չի եղել; «Քանի որ մոնիթորինգի նպատակը դատապարտյալների պայմաններն ուսումնասիրելն էր, բնականաբար, բուն քրեական գործերին չենք անրադարձել»,- Aravot.am-ի հարցին իր պատասխան ասաց Էլինար Վարդանյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031