«Հյուրիեթ դեյլի նյուզը» գրում է, որ հազարավոր մարդիկ երեկ, զոհաբերության տոնի կապակցությամբ ոչխար մորթելիս իրենք իրենց են վնասել:
Թեպետ պաշտոնյաները սիրողական մսագործներին զգուշացրել էին հնարավոր վնասվածքներ ստանալու մասին, սակայն տոնի առաջին օրվա կեսօրի դրությամբ հիվանդանոցներ էր տեղափոխվել ավելի քան 3000 մարդ, որոնք անզգուշությամբ վնասել էին իրենց: Հայտնում է Դողան լրատվական գործակալությունը:
Անատոլիա լրատվական գործակալությունը գրում է, որ մի սիրողական մսագործ, որը ոչխար մորթելիս կտրել էր իր մատը, փոխադրվել էր հիվանդանոց` կտրած մատը մյուս ձեռքում բռնած:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ