Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 1-ի գործով դատախազ Փիլոյանին՝ «Փիլո, նրանց կազատենք դու կնստես» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 26,2012 16:33

Ազատազրկման դատապարտված ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու եւ մյուս երեք ակտիվիստներին արդարացնելու պահանջով «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնությունը նոյեմբերի 2-ին Վերաքննիչ քրեական դատարանի առջեւ բողոքի ակցիա կկազմակերպի: Այսօր այս մասին դատախազության շենքի առջեւ հերթական ակցիայի ժամանակ ՀԱԿ համախոհներին տեղեկացրեց ՀԱԿ ակտիվիստ Արեգ Գեւորգյանը: Նրա խոսքերով, նորաստեղծ նախաձեռնությունը առաջիկայում փողոցային ակտիվ պայքար է սկսելու. «Մենք պետք է պայքարենք քաղաքական բանտարկյալ հասկացության իսպառ վերացման համար: Պահանջում ենք Հայաստանում քաղբանտարկյալներին անհապաղ ազատ արձակել»:

Ցուցարարներն այս անգամ էլ վանկարկեցին «Ա-զա-տութ-յուն», «Դատ-վե-լու եք, կախ-վելու եք հետը»: 

Ավելի ուշ ակցիայի մասնակիցները վանկարկեցին «Փիլո դատվելու ես», երբ դատախազության շենքի հարակից սրճարանում նկատեցին «մարտի 1-ի» գործով դատախազ Կորյուն Փիլոյանին, որը դեպի դատախազության շենք էր գնում:

«Փիլո նրանց կազատենք, դու կնստես»,- հավելեց ցուցարարներից մեկը. «Հանիրավի դատապարտել են այդ երիտասարդներին, այնքան պետք է պայքարենք, մինչեւ հասնենք մեր նպատակին, նրանց ազատ արձակեն»:

Հետո ցույց տալով ՀՀ նախագահի նկարով պաստառը հավելեց. «Բոլոր հանցագործություններից տեղյակ է այս երեխան»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031