ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2009թ. ապրիլի 18-ի N300 Ա/Ք հրամանում փոփոխություն կատարելու վերաբերյալ»: Համաձայն հրամանի` Հայաստանի գիտական աստիճանաշնորհման անվանացանկում կատարվել է լրացում, և ընդգրկվել է նոր բնագավառ` «Աստվածաբանությունը» /ԻԵ.00.00 թվանիշ/` «Աստվածաբանություն» և «Կրոնի տեսություն և պատմություն (կրոնագիտություն)» մասնագիտություններով: Միաժամանակ, «Փիլիսոփայական գիտություններ» բնագավառի /ԻԵ.00.05 թվանիշ/ մասնագիտությունում մնացել է միայն «կրոնի փիլիսոփայություն» ձևակերպումը:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն