«Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ 2500 դրամով նվազագույն աշխատավարձի բարձրացումը ծաղր է. «Միեւնույն է՝ ոչ 32.500-ը, ոչ էլ 35. 000-ը չեն համապատասխանում սպառողական զամբյուղին: Մեզ մոտ հարաբերակցությունը նվազագույն աշխատավարձի եւ սպառողական զամբյուղի՝ նման հասկացողություն գոյություն չունի: Հայաստանում օրենսդրորեն սահմանված չէ այն շեմը, որից ներքեւ աղքատություն է համարվում: Մեր երկրում հացը, շաքարավազն ու մնացած առաջին անհրաժեշտության ապրանքները թանկանում են կրիմինալ
ձեւով: Դրա հետ կապված՝ «Սպառողների միությունը» նամակով դիմել է նախագահի վերահսկողական ծառայությանը` խնդրելով համատեղ ստուգայցեր կազմակերպել, ոը կրիմինալ թանկացումների դեմն առնել»,-հայտնեց Պողոսյանը:
«Սպառողների միության» նախագահը անդրադառնալով գազի գնի թանկացմանը՝ ասաց, որ գազի թանկացումը կանդրադառնա նաեւ հացի, էլեկտրաէներգիայի եւ այլնի վրա, որովհետեւ չես կարող հաց թխել առանց էներգիայի. «Գազի գինը որոշվում է Կրեմլում, մենք գրեթե չենք կարող ազդեցություն ունենալ դրա վրա: Պարզապես պետք է մտածենք, թե ինչ ունի մեր երկիրը դրան հակազդելու եւ գինը կոմպենսացնելու համար»,- հավաստիացրեց Պողոսյանը:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ