Հնագետները նախատեսում են հաջորդ տարի հայկական հնագույն Անի քաղաքում նոր պեղումներ սկսել: Հայտնում է «Անատոլիա» լրատվական գործակալությունը:
Հիմնվելով Կարս նահանգի մշակույթի և զբոսաշրջության ղեկավար Հական Դողանայի խոսքերին` լրատվականը փոխանցում է, որ Փամուքալեի համալսարանի գիտնականները պեղումները սկսելու համար Դենիզլի քաղաքում դիմում են ներկայացրել և այժմ բանակցություններ են վարում մշակույթի և զբոսաշրջության նախարարության հետ:
Դողայանը ասել է, որ նախատեսված է կատարել երկու կիրառական ծրագիր և փլատակների հետ կապված երեք նախագիծ ու նշել, որ աշխատանքները հավանաբար կավարտվեն 2013թ. վերջին:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև