Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թաթա Սիմոնյանին թվում է՝ պետք չեն գա իր ծառայությունները. «The Voice» նախագծի կազմակերպիչները պատասխանատվությամբ են վերաբերում իրենց գործին

Հոկտեմբեր 26,2012 15:23

Շուտով «Արմենիա» հեռուստաընկերության եթերով կմեկնարկի «Հայաստանի ձայնը» երաժշտական նախագիծը:

Հայկական երգարվեստի հանրահայտ ներկայացուցիչները (մարզիչները) նախագծի նախընտրական փուլն անցած մասնակիցներից կընտրեն  և կկազմավորեն իրենց թիմերը: Դրանց ձևավորման գործընթացի յուրահատկությունն այն է, որ աստղերը ընտրությունը կկատարեն առանց մասնակիցներին տեսնելու. պարզապես կլսեն ձայնը:

«Հայաստանի ձայնը» նախագիծը «Արմենիա» հեռուստաընկերության և «Talpa Media» ընկերության համատեղ արտադրանքն է: «The Voice» -ի ձևաչափը մշակվել է hոլանդացի մեդիա – գործարար Ջոն դե Մոլին պատկանող «Talpa Media» ընկերության կողմից: Նախագիծը հաջողությամբ իրագործվել է և այժմ էլ պատրաստվում է հեռարձակման աշխարհի 45 երկրներում: Վերջերս նախագիծը մեկնարկեց նաև Ռուսաստանի Առաջին ալիքով:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հայաստանի Ձայնը» նախագծի ֆորմատի պրոդյուսեր Վահե Օհանյանը ներկայացրեց փուլերը, որոնցով պետք է անցնեն մասնակիցները. «Փուլ 1. Նախընտրական. Այս փուլին մասնակցելու հնարավորություն ունեն 18 տարեկանից բարձր անձիք, առանց ոճային սահմանափակումների: Մասնակիցները պետք է երգեն «ա կապելա»: Քասթինգի թիմի կողմից տարվող լսումների արդյունքում կընտրվեն լավագույն ձայն ունեցող մասնակիցները, ովքեր կանցնեն հաջորդ` «Կույր լսումներ» փուլ: Ըստ «The Voice» նախագծի կանոնների նախընտրական փուլը եթեր չի հեռարձակվի, քանի որ մարզիչները նախապես չպետք է տեսնեն ու ճանաչեն մասնակիցներին:

Փուլ 2. Կույր լսումներ. Այս փուլին կմասնակցեն նախընտրական փուլն անցած 120-125 մասնակիցները: «Կույր լսումներ» փուլում հայկական երգարվեստի հանրահայտ ներկայացուցիչները («մարզիչներ»)` նախագծի նախընտրական փուլն անցած մասնակիցներից կընտրեն և կկազմավորեն իրենց թիմերը: Թիմերի ձևավորման գործընթացի յուրահատկությունը կայանում է նրանում, որ «մարզիչները» ընտրությունը կատարում են առանց մասնակիցներին տեսնելու` լսելով և գնահատելով միայն ձայնը: «Կույր լսումների» արդյունքում ձևավորվում է 4 թիմ, բաղկացած 12-ական մասնակցից, որոնց մասնակիցների միջև էլ կշարունակվի հետագա պայքարը:

Փուլ 3. Պայքար. Այս փուլում, երբ արդեն ձևավորված կլինեն բոլոր 4 մարզիչների թիմերը, կսկսվի «պայքար»: Մարզիչները կաշխատեն իրենց թիմի յուրաքանչյուր անդամի հետ`օգնելով ավելի լավ պատրաստվել եզրափակչին: Նրանք միաժամանակ ընտրություն կկատարում իրենց թիմերի ներսում` հիմնվելով «մենամարտերի» ընթացքում կատարված «որոշիչ երգերի» արդյունքների վրա:
«Պայքար» փուլը բաղկացած է «երաժշտական մենամարտերից», որոնց ընթացքում միևնույն մարզչի թիմի մասնակիցները մրցում են միմյանց հետ` կատարելով միևնույն երգը: Այս փուլում մարզիչները միայնակ են կայացնում իրենց թիմերի հետ կապված բոլոր որոշումները` ընտրելով սեփական թիմի լավագույն ձայներին:

Փուլ 4. Գալա համերգ. Այս փուլում մասնակիցների պայքարը կշարունակվի արդեն ուղիղ եթերում: «Գալա համերգի» փուլ անցած բոլոր մասնակիցները, հանդես կգան տարբեր երգերով: Այս փուլում մասնակիցների ընտրության գործընթացին անմիջական մասնակցություն կունենա նաև հեռուստադիտողները` SMS-քվեարկության միջոցով: Բայց որոշ մասնակիցների «փրկում են» նաև մարզիչները: Նախագծի եզրափակիչ փուլում յուրքանչուր մարզչի թիմից նախագծում կմնա 1-ական մասնակից, և պայքարը կընթանա արդեն 4 մասակիցների միջև: Արդյունքում կհաղթի նրանցից միայն մեկը` արժանանալով «Հայաստանի ձայնը» տիտղոսին և գլխավոր մրցանակին»:

Օհանյանի խոսքով՝ տեխնիկապես ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի լինի մաքուր ձայնային հնչողություն:

«Հայաստանի Ձայնը» նախագծի գործադիր պրոդյուսեր Իրինա Վարդանյանը ասում է, որ մարզիչներին ընտրել է «Talpa Media» կազմակերպությունը. «Մենք ուղարկել ենք երգարվեստի ներկայացուցիչների CV-ները, իսկ կազմակերպությունունն էլ ընտրել է նրանց»:

Նախագծի երաժշտական պրոդյուսեր Հայկոյի՝ խոսքով նախընտրական փուլը եւ հաճելի էր եւ դժվար: Շատ ուրախ է, որ Հայաստանում կլինի նման մրցույթ. «Մենք Talpa Media-ին խնդրել ենք, որպեսզի հայկական կոլորիտն էլ մտցնենք նախագծի մեջ, որպեսզի աշխպարհը ծանոթանա մեր մշակույթին: Սպասվում է շատ հետաքրքիր շոու»,- ասում է նա:

Նախագծի երաժշտական մարզիչ Սոֆի Մխեյանը գիտի, որ մեծ պատասխանատվություն է պետք ունենալ մարզիչ լինելու համար: Դժվարանում է խոսել հետագայի մասին, սակայն համոզված է, որ ամեն ինչ կանի իրեն արդարացնելու համար:

«Հայաստանի Ձայնը» նախագծի երաժշտական մարզիչ Թաթա Սիմոնյանն առաջին անգամ է մասնակցում նման նախագծի: Իրեն թվում է, որ ասելու են` պետք չի մեզ քո ծառայությունները:

 Արամ Արարատյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031