Ռուս փոփ-աստղ Ֆիլիպ Կիրկորովի նոյեմբերի 8-ի համերգը Բաքվում հետձգվել է ընդունող երկրի ցանկությամբ, բայց Ֆիլիպը հույս ունի, որ կազմակերպիչները կփոշանեն եւ համերգը շուտով տեղի կունենա: Այս մասին РИА «Новости»-ին հայտնել է երգչի մամուլի քարտուղար Օլգա Ալեկսեեւան: Իսկ ավելի շուտ որոշ լրատվամիջոցներ պնդում էին, որ համերգի հետաձգումը կապված է եղել կազմակերպիչների այն դժգոհության հետ, որ Կիրկորովի հայրը օգնում է 13-ամյա Անդրանիկ Ալեքսանյանին: Երգչի մամուլի քարուղարը չի հերքել այդ վարկածը. «Ամեն դեպքում այդ քայլը շատ վիրավորական էր Կիրկորովի համար, որովհետեւ նա երազում էր Բաքվի բեմում երգելու մասին: Նա նույնիսկ պատրաստել էր Մուսլիմ Մագամայեւի հիշատակի ելույթ»:
Ի սկզբանե համերգը նախատեսված է եղել նոյեմբերի 9-ին, սակայն համերգ գնալ ցանկացողներն այնքան շատ են եղել, որ ստիպված պետք է համերգը երկու օրով ընթանար:
«Սակայն հաշվի առնելով Ֆիլիպ Կիրկորովի ծանր գրաֆիկը՝ որոշեցինք ավելի մեծ համերգասրահ ընտրել ՝ Crystall Hall-ը, եւ այն ամբողջությամբ վարձով էր տրվել: Միայն երեկ պարզ դարձավ, որ համերգը չի կայանալու՝ չնայած համերգի նկատմամբ 10 հազարից ավել մարդկանց հետարքրքրությանը: Մենք հույսներս դրել ենք այն մարդկանց ողջամտության վրա, որոնցից կախված է համերգի կայանալը, ամեն դեպքում Ադրբեջանի ժողովրդի կարծիքը եւ ցանկությունները պետք է հաշվի առնվեն»,- ասել է Օլգա Ալեկսեեւան: