Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին «ԿԳԲ»-ականը՝ նախկին ոստիկանապետին

Հոկտեմբեր 26,2012 14:49

«Ռուստամյանին վերցրել են ինձնից հետո: Ում, որ ես վերցրել եմ՝ հինգ հոգի, անկուսակցական են եղել, դատապարտել են ցմահ բանտարկության: 2008-ին ինձ վերցրեցին, հանիրավի հոդվածներով դատապարտեցին մի կես տարի, էդ դեպքում կհանեին մի հատ ցմահի գործ՝ կասեին՝ տղա ջան, էս ինչի՞ ես հանիրավի նստացրել: Նույն դաշնակներն իշխանության էին, թող հանեին, թող ասեին»,- այսօր «Հայելի» ակումբում հակադարձելով «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրագրողի հարցին, թե երբ Գուրգեն Եղիազարյանը ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյա էր, իր օրոք էլ էին քաղաքական հետապնդումներ լինում՝ կուսակցական պատկանելության համար: Լրագրողը նկատի ուներ 1994 թվականի եւ դրան հաջորդած իրադարձությունները, երբ Հայաստանում կասեցվեց ՀՅԴ գործունեությունը: Եղիազարյանը նաեւ հիշեցրեց, որ հենց այդ ժամանակ է ինքն իր դիմումի համաձայն հեռացել զբաղեցրած պաշտոնից:

Լրագրողը նաեւ հարցրեց՝ Եղիազարյանն իրեն չի՞ համարում ներկայիս իշխանությունների ուսուցիչ այդ առումով: «Ես նման մարդկանց սենսեյ լինել չեմ կարող: Ես ո՞նց կարող եմ մի մարդու ուսուցիչը լինել, ով Մանկավարժական ինստիտուտի էսթետիկայի բաժինն է ավարտել: Վերջին 50 տարում այդ բաժինը ոչ մի տղամարդ չի ավարտել»,- նկատի ունենալով նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, ասաց Գուրգեն Եղիազարյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031