Լրահոս
Օրվա լրահոսը

Մհեր Շահգելդյանին՝ «Այսինքն, ուզում եք ասել, որ այս անգամ մուրաբաներ բաժանելը կբացառվի՞»

Հոկտեմբեր 26,2012 14:38

«Այս ընտրությունների ժամանակ մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի փողի գործոնը գնալով ավելի ու ավելի նվազի: Ես կարծում եմ, որ դրական տեղաշարժեր միանշանակ կլինեն: Եթե կեղծիքներ որեւիցե անձ կկատարի, նա պատասխանատվության կենթարկվի օրենքի ամբողջ խստությամբ»,- պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ի՞նչ կանեք, եթե ընտրակեղծիքները որոշեն այս ընտրությունների արդյունքները՝ ասաց ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը: Դիտարկմանը՝ այսինքն, ուզում եք ասել, որ այս անգամ մուրաբաներ բաժանելը կբացառվի՞, Մհեր Շահգելդյանը պատասխանեց. «Դա ճղճիմ հարց է: Մենք մի քանի անգամ անդրադարձել ենք այդ հարցին: Ի՞նչ մուրաբայի բաժանելու մասին եք խոսում՝ ընտրությունների հետ կապված: Դրանք ոչ մի կապ չունեցող բաներ են: Եթե տարածքային կազմակերպություններից որեւիցե մեկի ղեկավարը ժեստ է արել՝ Մարտի 8-ի կապակցությամբ, ապա դա որեւիցե կապ չունի այս ամեն ինչի հետ»:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը չի բացառել նոր կոալիցիոն հուշագրի ստեղծումը: Հարցին՝ կա՞ անհրաժեշտություն այսօր նոր հուշագրի՝ նա պատասխանեց. «Այսօր կա ստորագրված փաստաթուղթ, ըստ էության: Դա կախված է լինելու միգուցե քաղաքական ուժերի մոտեցումներից: Եթե դրա անհրաժեշտությունը կլինի, արդեն քաղաքական ուժերը կդիմեն»:

Հարցին՝ ՕԵԿ թեկնածուն նախագահական ընտրություններում ո՞վ է լինելու՝ նա ասաց. «Մենք մեր դիրքորոշումները չենք փոխում: Աջակցելու ենք Սերժ Սարգսյանին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031