«Իշխանափոխության մի հատ ձեւ կա լեգիտիմ՝ ընտրությունները: Մասնակցեք ընտրություններին, հաղթեք, մենք էլ ձեզ կշնորհավորենք: Բայց գիտեք, որ չեք կարողանա մասնակցել, որովհետեւ ձեր ռեյտինգը չափազանց ցածր ա: Իսկ ինչի՞ ա չափազանց ցածր, որովհետեւ այ սենց, պատրաստ եք համագործակցել յուրաքանչյուրի հետ: Էդ դեպքում՝ համագործակցեք կոնստրուկտիվ հունով: Նստենք՝ պարզ-շիտակ խոսենք, ի՞նչ անենք, որ այս երկիրը դառնա լավը: Չէ, ասում եք, ձեւ չկա, մի հատ խնդիր ունենք՝ դուք պիտի իշխանափոխվեք: Մենք որ գնացինք, դրանից հետո ավելի վատ բան կլինի, որովհետեւ ընդդիմության հետ հնարավոր չի խոսել, իրանք իրար հետ չեն կարողանում»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում ՀԱԿ ներկայացուցիչ, ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանին ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը: Նա եւս համոզված է, որ Սերժ Սարգսյանն այլընտրանք չունի ու այդ պատճառով էլ մինչ օրս ոչ ոք չի հայտարարել իր առաջադրման մասին, դրա համար էլ «իրարամերժ ուժերը փորձում են արհեստածին դաշինքներ ստեղծել»:
Ընտրությունների վերաբերյալ դիտարկմանը Գուրգեն Եղիազարյանը հակադարձեց մարմնավաճառի մասին հայտնի հումորով, ով մի գիշերվա համար 100 դոլար է ուզում, իսկ ժողովրդին ՀՀԿ-ն հինգ տարվա համար 10 հազարական դրամներ բաժանեց ու հեգնեց. «Գոնե 100 դոլար պահանջեք սրանցից, 17 միլիարդ ձեզնից տարել են»: Այս պարագայում Եղիազարյանն անիմաստ է համարում խոսել ընտրություններով իշխանության գալու մասին: Միակ ձեւ համարում է այն, որ ընտրությունների օրը, ովքեր ձայն չեն տվել իշխանությանը, մեկ մարդու նման փողոց դուրս գան ու պահանջեն, որ իշխանությունը հեռանա: «Այս անգամ, ի տարբերություն մարտի մեկի, որ ես Սասունը, Հակոբը թեւ-թեւի տված պահում էինք 17-18 տարեկան աղջիկներին, որ տանկերի դեմ չգնան, չենք պահի: Եթե ազատ-արդար ընտրությունների արդյունքում Սերժ Սարգսյանը դառնա նախագահ՝ շան տղա կլինի նա, ով անձամբ չշնորհավորի»,- ասաց Եղիազարյանը: Բադեյանը հակադարձեց. «Այսինքն, ձեզ համար նշանակություն չունի, թե քանի ձայն կստանաք՝ 200-300 հազար էլ լինեք՝ դուրս եք գալու փողոց: Դուրս կգաք՝ կստանաք»: «Որ դուրս գանք՝ ստանանք, հետո, բոլորիդ մեկ-մեկ ընենց կստացացնենք, որ կյանքում չեք մոռանա: Մենք տղամարդու պես գնացել ենք, ձեզ որ բռնեցինք՝ լաց եք լինելու՝ հունգուր-հունգուր, մամա ջանով: Ամեն անգամ 10 հազար բաժանելով չեք մնա իշխանության»,- վրա բերեց Եղիազարյանը: Բադեյանն էլ հակադարձեց. «Դա ես չեմ ասում, դա օրենքի մեջ ա գրած»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև