Aravot.am-ը այսօր ՀԱԿ ակտիվիստ Սարգիս Գեւորգյանին խնդրեց մեկնաբանել ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի դիտարկումը, թե «Հակահարված» նախաձեռնության ակցիան, որի ընթացքում քաղաքացիներին են բաժանել ՀՀ նախագահի լուսանկարը՝ ճանաչիր թշնամուդ գրառությամբ, մանր ժուլիկություն է:
«Հակահարված խմբի գործունեությանը համակրանքով եմ վերաբերվում: Այն միակ նախաձեռնությունն է, որ համարձակություն ունի քաղաքացիներին իրազեկել իրենց իրական թշնամու մասին, որը Սերժ Սարգսյանն է ու նախապատրաստի առաջիկա կռվին, որը նախագահական ընտրություններն են»,- ասաց Ս. Գեւորգյանը:
Պատգամավորի տեսակետն էլ համարեց պատասխան չունենալու հետեւանք. «Նա գիտի, որ նման ակցիաները շատ վտանգավոր են իշխանությունների ու ՀՀԿ հրոսակախմբի համար»:
Կարդացեք նաև
Մանրամասները տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ