«Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը շենք-շինությունների տեխնիկական անվտանգության հետ որեւէ կապ չունի: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՊՈԱԿ-ի իրավաբանական եւ պայմանագրային բաժնի պետ Արսեն Միլիտոնյանը: Մեր հարցին, թե Խանջյան 20 հասցեում տեղի ունեցած փլուզման պատճառը հնարավո՞ր է տեխնիկական անվտանգության կանոնների անտեսումն է, պարոն Միլիտոնյանն ասաց. որ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն»-ը ամբարձիչ սարքավորումների` կռունկների եւ այլ տեխնիկական միջոցներ է փորձաքննում: Ըստ պարոն Միլիտոնյանի, Խանջյան 20 հասցեում, որտեղ շինարարություն է ընթացել, որեւէ ամբարձիչ կռունկ չի աշխատել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ