Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Պարոն վարչապետ, Ձեզ նորից խաբում են

Հոկտեմբեր 26,2012 14:15

Կամ՝ երրորդ սեռի առկայությունը հայկական գիտության մեջ

Արդեն սովորույթ է դառնում: Ես զգուշացնում եմ, որ վարչապետին խաբում են`օրինակներով, թվերով (տե՛ս «Պարոն վարչապետ, Ձեզ նորից խաբում են» շարքը՝ «Առավոտ», 2011-07-19, 2011-08-02, 2011-12-17): Խաբողներին կամ ձեռք չեն տալիս, կամ առաջ են տանում: Իսկ ինձ արդեն հասցրել են գործազուրկի կարգավիճակի: Բայց, միեւնույն է`պետք է ասեմ: Պարոն վարչապետ, ձեզ նորից խաբում են: Նորից գիտության բնագավառում եւ նորից Գիտպետկոմ-սոմոլները (ինչ էլ սիրուն անուն ստացվեց): Ես Հայաստանի «գանձարանից» նույնիսկ գործազրկության նպաստ չեմ ստանում, որ դրանից էլ զրկվեմ: Այ, խաբողներին դեռ առաջ տանելու ահագին տեղ կա: Վերջերս news.am-ի լրագրողի հետ հարցազրուցի ժամանակ խոսում էինք հայաստանյան գիտության արդի վիճակի մասին (https://news.am/rus/ news/124223.html):

Հասկանալի է, առանց իմ սիրելի Գիտպետկոմի մասին կարծիք հայտնելու՝ ի՞նչ հարցազրույց գիտության կազմակերպման թեմաներով: Իհարկե, գիտելիքահեն հասարակության կառուցման գործընթացը առանց «Գիտական տեղեկատվական վերլուծության եւ մոնիթորինգի կենտրոն»-ի անհնար է պատկերացնել: Դե Գիտպետկոմն էլ ստեղծել է նման կենտրոն` ծախսելով գիտության բյուջեի համեստ միջոցները: Էս կենտրոնն էլ մոնիթորինգ է արել, այսինքն՝ շատ ուշադիր դիտարկել է ու վերլուծել ՀՀ գիտության վիճակը: Ինչի արդյունքում պարզվել է, որ գիտության մեջ կին եւ տղամարդ աշխատակիցների գումարը 99% է: Մնացած 1%-ն էլ ուրիշ, մի նոր՝ երրորդ սեռի ներկայացուցիչներ են: Շուրջ 66,45 մարդ նոր սեռի են պատկանում:

Բնական է, մարդու ֆիզիոլոգիայի բնագավառում այս գյուտի հեղինակները պետք է մասնագիտական կտրուկ աճ ունենային: Ինչը եւ  եղել է: Բայց իմ ելույթից հետո կարծես «խոշոր» վերլուծաբանները փոշմանել են: Փոխել են կայքում տեղադրված տվյալները: Բայց քանի որ ես սովորություն ունեմ հետաքրքիր գիտական լուրերը պահպանել`հին տվյալներն էլ ունեմ (տես նկարի ձախ եւ աջ մասերը): «Մոտավոր»-ի նշանի անիմաստ առկայությունը նոր տվյալներում կարծես թե նշանակում է՝ «առ, զահլեդ չունենք, միեւնույն է՝ մեզ բան ասող չկա»: Իսկ ստորակետից հետո 3-րդ նշանի հայտնվելը պարզապես նշանակում է, որ հաշվարկներն արվել են 0.06 մարդու ճշտությամբ: Ափսոս, հերթական հայկական գյուտի արժեքն ընկնում է:

03-123Բայց դեռ ամեն ինչ կորած չէ` տղամարդ եւ կին աշխատակիցների գումարը 5-ով պակաս է ընդհանուրից: Իհարկե, դա արդեն 66,45 մարդ չէ` ինչպես նախնական մոնիթորինգն էր ասում: Բայց դեռ ամեն ինչ չէ, որ կորել է`հույսեր կան: Իսկ միջին տարիքը հաշվելու բարդագույն պրոբլեմը, որ չեն կարողանում լուծել հայկական գիտության կարկառուն վերլուծաբանները, շատ ավելի հեշտ լուծում ունի: Կարելի է դիմել 8-րդ դասարանի որեւէ հարվածային աշակերտի: Կարծում եմ՝ կբացատրի: Իսկ Ձեզ, պարոն վարչապետ, ուղղակի խնդրում եմ: Գիտպետկոմից եկած թղթերը ստուգեք` էլի մի բան չստացվի:

ՍԱՍՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ

նախկին Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի

նախկին աշխատակից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031