Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնությունը կքննարկի՞ Օսկանյանի գործը

Հոկտեմբեր 26,2012 13:21

ՀԱԿ համախոհների ու ակտիվիստների նախաձեռնությամբ ստեղծվել է  «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնությունը: ՀԱԿ ակտիվիստ Արեգ Գեւորգյանն այսօր  «Ուրբաթ» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց, որ նոր շարժմանը միացել են ապագայով մտահոգ երիտասարդներ, որոնք մեկ նպատակ ունեն՝ ազատվել իշխող  ռեժիմից: Նա վստահեցրեց, որ ՀԱԿ-ի կողմից քաղաքական ենթատեքստ չկա: «Մենք միավորվում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության գաղափարի, դրանից  բխող՝ Հայաստանն առանց քաղբանտարկյալների տեսլականի շուրջ: Խստորեն դատապարտում ենք իշխանությունը բռնի ուժով զավթած անձանց հակաիրավական գործողությունները, մասնավորապես Հայաստանի քաղաքացիների հիմնարար իրավունքների ոտնահարումն ու քաղաքական հալածանքները»,- հավելեց նախաձեռնության անդամ Եվա Թովմասյանը:

Aravot.am-ը Ա. Գեւորգյանին խնդրեց մեկնաբանել  ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանի տեսակետը, թե  ազատազրկման դատապարտված ՀԱԿ ակտիվիստների հարցում քաղաքական ենթատեքստ չկա, պարզապես  ՀԱԿ-ը սովոր է  ամեն ինչին  քաղաքական ենթատեքստ տալ. «Կարեն Ավագյանին ու քաղաքական գործիչ իրենց կոչողների մեկնաբանությունները հանդիսանում են Հայաստանում գործող հանցագործների թիմի պաշտպանություն: Կարեն Ավագյանի դիտարկումը  քաղաքական հայտարարություն դիտարկելը սխալ է ու  նմանատիպ հայտարարությունները մեկնաբանման ենթակա չեն» :

Ա. Գեւորգյանի խոսքերով, իրենք կքննարկեն նաեւ Օսկանյանի գործը. «Որեւէ գործողություն ՝ կապված  Վարդան Օսկանյանի կամ այլ քաղաքական ուժի ներկայացուցիչների հետ,  կսկսեն քննարկել, երբ այդ մարդիկ լինեն բանտարկյալ ու կհրապարակվի նրանց վերաբերյալ քաղաքական դատավճիռ, ինչը հրապարակվել է Կոնգրեսի 4 ակտիվիստների նկատմամբ: Այն , որ Օսկանյանի նկատմամբ այսօր իրականացվում է քաղաքական հետապնդում, միանշանակ է, բայց նրա իրավունքների պաշտպանության հարցը կքննարկվի, եթե նա լինի բանտարկյալ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031