Լրահոս
Օրվա լրահոսը

Քայլեր են ձեռնարկվում Հայաստանի գիտական համակարգն ինտեգրելու միջազգային հանրության մեջ

Հոկտեմբեր 26,2012 13:19

«21-րդ դարի տնտեսության զարգացմանը զուգահեռ գիտությունը կրկնակի վճռորոշ ու կարեւոր պայման է: Մենք ծածկել ենք գիտական գործունեության համար անհրաժեշտ բոլոր գործունեւության տեսակները՝ սկսած հետազոտական շնորհներից, սարքավորումների ձեռքբերում, արդիականացում, երիտասարդ գիտաշխատողների ինտեգրում: Քայլեր են ձեռնարկվում Հայաստանի գիտական համակարգն ինտեգրելու միջազգային հանրության մեջ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի՝ ԳԱՏԱՀ-ի տնօրեն Հարություն Կարապետյանը:

Նրա խոսքով վերջին ստացված ծրագիրը հայ վիրտուալ գրադարանի ծրագիրն էր, որը իրականացվել է: Այն ենթակառուցվածքային բնույթի  դասական վարկանիշային, տեղեկատվական շտեմարան էր.

«Այսօր 15 տարիներից ստացված արդյունքները ամենալավ ցուցանիշն են, մենք ցույց ենք տալիս, թե ինչպես կարելի է քիչ գումարներով արդյունավետ աշխատանք կատարել:  Սակայն ճիշտ քաղաքականությամբ չենք գնում: Եթե չասենք, որ բազային ֆինանսավորումը ամբողջովին կոռուպցիա է, ապա գոնե պարունակում է հսկայական կոռուպցիոն ռիսկեր: Տրամադրվող գումարները քիչ չեն՝ տարեկան 25 միլիոնը պետական բյուջեում գիտության համար լավ է: Գիտության ու տնտեսության խզվածքը բարդ երեւույթ է, Հայաստանի  գիտությունը տնտեսությունից առաջ է, մեզ մոտ մրցունակ գիտություններից օրինակ ֆիզիկան տնտեսությունից առաջ է»:

ԳԱՏԱՀ-ի 15-ամյա գործունեության ամփոփ տվյալներ

«Համատեղ հետազոտությունների» ծրագրերի շրջանակներում իրականացվել են 57 հայ-ամերիկյան երկկողմանի հետազոտական նախագծեր, հատկացվել է մոտ 1,7 մլն. ԱՄՆ դոլար:

«Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության» ծրագրերի շրջանակներում հատկացվել են 45 հետազոտական շնորհներ, հատկացվել է մոտ 300 հազ. ԱՄՆ դոլար:

«Աջակցություն համալսարանական հետազոտություններին» ծրագրերի շրջանակներում ստեղծվել են 4 հետազոտական կենտրոններ, հատկացվել է մոտ 600 հազ. ԱՄՆ դոլար:

«Գիտական ենթակառույցի զարգացման» ծրագերի շրջանակներում ստեղծվել է վերգերատեսչական օպտիկա-մալուխային «Գիտական ցանցը», ինչպես նաեւ հատկացվել են 12 սարքավորումների ձեռքբերման դրամաշնորհներ, հատկացվել է մոտ 1 մլն. ԱՄՆ դոլար:

«Գիտաժողովների մասնակցության աջակցություն» ծրագրերի շրջանակներում հատկացվել են ավելի քան 130 կարճատեւ գործուղումների դրամաշնորհներ, հատկացվել է մոտ 250 հազ. ԱՄՆ դոլար:

«Ամերիկյան լաբորատորիաներում հայ երիտասարդների գիտաշխատողների հետազոտությունների եւ Հայաստանում դրանց շարունակության աջակցություն» ծրագրերի շրջանակներում հատկացվել են 17 երկարատեւ գործուղումների դրամաշնորհներ, հատկացվել է մոտ 250 հազ. ԱՄՆ դոլար:

«Հայաստանում միջազգային գիտաժողովների աջակցության» ծրագրերի շրջանակներում աջակցություններ են հատկացվել 34 գիտաժողովների, հատկացվել է մոտ 110 հազ. ԱՄՆ դոլար:

«Սեմինարների եւ դասընթացների կազմակերպման»  ծրագրերի շրջանակներում  կազմակերպվել են 37 սեմինարներ, որոնց մասնակցել են ավելի քան 1500 գիտաշխատողներ, հատկացվել է մոտ 100 հազ. ԱՄՆ դոլար:

«Գիտական արդյունքների առեւտրայնացման» ծրագրի շրջանակներում աջակցություններ են հատկացվել շուկայի տեսակետից արժեքավոր 16 գիտական արդյունքերի հետագա զարգացմանը, հատկացվել է մոտ 50 հազ. ԱՄՆ դոլար:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031