Լրահոս
Օրվա լրահոսը

Գոմեշն ու «Ֆոլկսվագենը» մարզպետարանի կողքին «մրցակցում են»

Հոկտեմբեր 26,2012 12:31

Հոկտեմբերի 17-ին «Առավոտում» հրապարակված «Կովերն Իջեւանում էլ «գրին» քարտ ունեն» հոդվածում նշել էինք, որ 20 հազարանոց քաղաքում կարելի է տեսնել թափառող կովերի, ձիերի, շների խմբեր:

Այս լուսանկարն արվել է 2012թ. օգոստոսի 9-ին: Դրա հեղինակ իջեւանցի Վահագն Թամրազյանն իր բլոգում այդ առթիվ գրել է. « Խորհրդային տարիներին մի կարգախոս կար Իջեւանում` «Իջեւանը դարձնենք քաղաք-պարտեզ»: 21-րդ դարի սկզբին ծնվեց Իջեւանի ապագայի նոր տեսլականը, համաձայն որի Իջեւանը պետք է դառնա զբոսաշրջային քաղաք: Սակայն ինչպե՞ս իրականություն դարձնել այդ երազանքը, երբ Իջեւանը քաղաք է միայն այնքանով, որքանով, որ գյուղ չէ: Ի՞նչ զբոսաշրջության մասին կարող է խոսք լինել, երբ մի գեղեցիկ առավոտ ականատես ես լինում, թե ինչպես են Գարեգին Նժդեհը, հասարակ անցորդը, ավտոմեքենան, գոմեշն ու կոյուղաջրերը մեկ ամբողջություն կազմում»:

Հավելենք, որ լուսանկարում պատկերված, կոյուղաջրերով ողողված փողոցը Իջեւանի կենտրոնում է՝ Տավուշի մարզպետարանի շենքի կողքին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031