Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մկրտիչ Մինասյան «Օղակաձեւ զբոսայգում երկաթբետոնե կառույցներն անթույլատրելի են»

Հոկտեմբեր 26,2012 12:12

«Մենք բազմիցս ասել ենք, որ Օղակաձեւ զբոսայգում, որն այդքան ծանրաբեռնված է սրճարաններով, նման երկաթբետոնե կոնստրուկցիաներով բազմահարկ կառույց չի կարելի կառուցել: Բայց մենք տեսնում ենք, թե այդ թեթեւ սրճարաններն ինչպես են վերածվում շինությունների: Այլ բան է թեթեւ կոնստրուկցիաներից ինչ որ բան տեղադրելն, այլ բան է երկաթբետոնից բազմահարկ շենք սարքելը»,-Aravot.am-ի հարցին այսպես պատասխանեց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Մենք նրանից հարցրել էինք, թե երեկ Խանջյան 20-ում տեղի ունեցած փլուզումն ինչի՞ հետեւանք կարող էր լինել եւ արդյոք թույլատրելի՞ է այգում այդպիսի կառույցի գոյությունը: Ճարտարապետի կարծիքով, չի բացառվում, որ դեպքը տեղի ունեցած լինի տեխնիկական բացթողումների հետեւանքով, բայց ասաց. «Կազմվել է հանձնաժողով, որոնք ուսումնասիրում են եւ արդյունքները կասեն»:
Երեկ նաեւ վարկած էր շրջանառվում, որ կառուցապատողը նախագծային շեղումներով է շենքը կառուցել, ինչն էլ դարձել է փլուզման պատճառ: Որպես մասնագետ, պարոն Մինասյանից հետաքրքրվեցինք, թե շա՞տ են դեպքերը, երբ կառուցապատողը շեղվում է հաստատված նախագծից եւ ով պետք է վերահսկի, որ դա տեղի չունենա: «Քիչ չեն այն դեպքերը, երբ նախագծային շեղումներով են կառուցվում այս կամ այն կառույցները, ասենք` 6 հարկ է նախատեսված, բայց մեկ էլ տեսնում ես դարձրին 8: Դրանք անթույլատրելի են: Գոյություն ունեն տեխնիկական հսկիչներ, որոնք պարտավոր են շինարարության ընթացքը վերահսկել եւ ճիշտ է կառուցվում, թե ոչ: Նրանք էլ պիտի արգելեն կառուցապատողին»,-ասաց պարոն Մինասյանը:

Ճարտարապետների միության մասնագետները պարբերաբար մասնակցում են քաղաքաշինության խորհրդի նիստերին: Ըստ միության նախագահի, իրենք մշտապես բարձրացնում են այդպիսի հարցերը, սակայն, ոչ ոք չի փորձում արգելք կամ խոչընդոտ հանդիսանալ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031