Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյան. «Ես ուզում եմ հավատալ, որ Խաչիկ Քոքոբելյանը ԱՄՆ էր մեկնել՝ առողջական խնդիրներով»

Հոկտեմբեր 26,2012 12:00

Այսօր ամփոփելով ԱԺ քառօրյան, «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչները անդրադարձան իրենց խմբակցության եւ Խաչատուր Քոքոբելյանի խնդիրներին: Խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի խոսքերով. «Այստեղ միջկուսակցական խնդիր չկա: Այլ հարց է, որ մեր կողմից հայտարարվել է, որ Խաչիկ Քոքոբելյանը չի ներկայացնելու «Ազատ դեմոկրատները: Եթե չեն ներկայացնելու «Ժառանգություն» խմբակցությունը», դե ֆակտո ներկայացնելու են «Ազատ դեմոկրատները», մենք մեր դիրքորոշումը հնարավոր է հստակեցնենք»:

Հարցին, թե ի՞նչ է նշանակում՝ կհստակեցնենք դիրքերը, պահանջելու եք, որ լքե՞ն խմբակցությունը՝ Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Պահանջելու հարց չկա, եթե ղեկավարը պնդում է, որ չի ներկայացնում խմբակցությունը, բնական է, որ ինքը պետք է լքի խմբակցությունը: Երբ վերջնականապես կհստակեցվի, թե Ալեքսանդր Արզումանյանն ինչ դիրքորոշում է ունենալու, մենք էլ կհստակեցնենք մեր դիրքորոշումը»:

Հարցին՝ Դուք վստա՞հ եք, որ պայմանավորվածություն եղել է՝ Թեւան Պողոսյանը պատասխանեց. «Այո»: Իսկ Զարուհի Փոստանջյանը հավելեց, որ մի քանի նիստեր են հրավիրել, պարոն Քոքոբելյանը բազմիցս խախտել է իր պարտավորությունները, հետեւաբար չէր կարող ներկայացնել «Ժառանգություն» խմբակցությունը. «Եթե կլինեն այլ անդամներ, որոնք նույնպես կխախտեն անդամի իր պարտավորությունները՝ դարձյալ չեն ներկայացնի «Ժառանգություն» խմբակցությունը:Ասվել է, որ ես պետք է հրաժարական ներկայացնեմ՝ չի ներկայացրել՝ մեկ: Եղել են այլ պարտավորութուններ,որոնք մարդը պետք է ստանձներ՝ չի ստանձնել: Մենք պետք է իմանանք ով ինչ գործուղումների մեջ է լինելու, նախապես պետք է իմանանք: Դա նույնպես պայմանավորվածության խախտում է»: Լրագրողները ճշտեցին՝ այսինքն տեղյակ չե՞ք եղել, որ պետք է գնա Ամերիկա՝ նա պատասխանեց. «Այսինքն՝ այո»:

Ինչո՞ւ դուք չեք հեռացրել, եթե եղել է բազմիցս պայմանավորվածության խախտում, նրանք են հեռացել, ոչ թե դուք եք հեռացրել՝ տիկին Փոստանջյանը պատասխանեց «Մենք ասել ենք, որ նա չի կարող այլեւս ներկայացնել մեր խմբակցությունը: Մենք որեւիցե մեկին չենք հեռացրել, հայտարարել ենք, որ այլեւս Խաչիկ Քոքոբելյանը չի կարող ներկայացնել խմբակցությունը: «Ժառանգությունն» ունի իր կանոնակարգը, իր աշխատաոճը»:

Ըստ Ռուբեն Հակոբյանի՝ «Պատճառը այն է, որ իսկապես տեղի է ունեցել տարպայմանավորվածություն, նա վայր չի դրել մանդատը: Դրան գումարած բազմաթիվ դեպքեր են եղել: Խաչիկ Քոքոբելյանը մեկնել էր ԱՄՆ: Խմբակցության անդամները մամուլից իմացան, որ նա ԱՄՆ-ում է: Ես ուզում եմ հավատալ,որ իսկապես անձնական խնդիրներով՝ առողջական խնդիրներ ուներ, դրա համար էր մեկնել ԱՄՆ, մենք արձանագրում ենք փաստը»:

Լրագրողները նաեւ Թեւան Պողոսյանից հետաքրքրվեցին, երբ «Ժառանգության» ցուցակը կազմվեց, բոլորը հանկարծ հիշեցին, որ դուք չեք փայլում հակաիշխանական մոտեցումներով, հետո անցաք ընդհատակ, ինչո՞վ էր պայմանավորված ընդհատակ անցնելը՝ նա պատասխանեց. «Երբեւէ չի եղել, որ ընդհատակ գնացած լինեմ: Շատ մարդիկ կարող են կարդալ մեր կենտրոնի վերլուծությունները՝ ունեցել եմ հնարավորություն բացատրել, թե որտեղ եմ տեսել համընկնման կետերը իմ եւ «Ժառանգություն» կուսակցության»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031