Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Էլբակյան. «Սերիալը ամբիոն է»

Հոկտեմբեր 26,2012 11:48

Թատրոնի եւ սերիալներում նկարահանվելու դիմաց դերասանների աշխատավարձի տարբերության մասին զրուցեցինք ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արմեն Էլբակյանի հետ։

– Համեմատելի՞ են թատրոնի եւ սերիալի աշխատավարձերը։

Դրանք համեմատելու բան չեն, թատրոնի աշխատավարձը շատ ցածր է, իսկ սերիալում շատ բարձր են ստանում դերասանները, եւ դա լավ է, բայց թատրոնը լրիվ ուրիշ խնդիր ունի, սերիալն՝ ուրիշ, ամեն մեկն իր տեղն ունի։

– Դուք սերիալների 1-ին քննադատներից էիք, ի՞նչը ստիպեց նկարահանվել սերիալում։

Այն  թեմաները, որոնք  արծարծվում էին այդ սերիալում, ինձ համոզեցին, որ կարելի է այդ թեմայով նկարահանվել եւ խաղալ, որովհետեւ, ի վերջո, սերիալը ամբիոն է, որն ունի իր անելիքը ժողովրդի դաստիարակության գործում։ Իհարկե, լավ կլիներ, որ շատ ավելի լավ նկարվեին, եւ ավելի լավ գրեին սցենարներ։

 

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031