Երգչուհի Աննա Խաչատրյանի մոտ՝ հեռուստաեթերում չերեւալու պատճառով, հիասթափության պահեր են լինում։
– Վիրավորանքը հիասթափություն չի՞ առաջացնում։
– Բնականաբար, բոլոր երգիչներն են հիասթափություն ապրում՝ անկախ նրանից՝ իրենց ունկնդիրն ով է։ Ինձ լսողը մի քիչ ավելի տարիքով, կայացած, կյանք տեսած ու հասկացող, հասուն հանդիսատես է։ Ինձ ասում են՝ տե՛ս, 15-16 տարեկան երեխաները քեզ համար մազ չեն պոկում։ Օքեյ, ես չեմ էլ ուզում, չեմ էլ ձգտում, որ 15 տարեկան Էրեխեքը ինձ համար մազ պոկեն։ Բայց այդ նույն էրեխեքը ժամանակի ընթացքում հասունանալու են ու հասկանան այն, ինչ ես ներկայացնում եմ։
Կարդացեք նաև
– Այսօր շատ երգչուհիներ, երգից բացի, սկսում են նաեւ բիզնեսով զբաղվել։ Ձեզ մոտ չկա՞ նման ցանկություն։
– Շատ է եղել, երբ որոշել եմ այլ գործ անել, նույնիսկ ձայնասկավառակս եմ կոտրել ու ասել՝ վերջ, ես էլ չեմ երգելու, որովհետեւ ոչ մեկին չի հասնում, չեն հասկանում։ Նորից եմ կրկնում՝ ես ունեմ այդ խնդիրը, մարդիկ լավ չեն ընկալում սառը դեմքով երգող երգիչներին։ Չնայած այդ նույն Խվորոստովսկին իր սառը դեմքի արտահայտությամբ աշխարհում առաջինն է։
– Կարծում եք, որ մարդիկ չեն ընկալում Ձեր երգը միայն այն պատճառով, որ սառը դեմքո՞վ եք երգում։
– Շատ հաճախ՝ այո՛։
– Բայց չէ՞ որ երգչին առաջին հերթին լսում են, ապա միայն՝ նայում։
– Ա՛յ այդ առաջին հերթին լսողների թիվը շատ քիչ է, հիմնականում նայում են։ Այդ դեպքում նույնիսկ ձայնը կարեւոր չէ։ Ու դա չի նշանակում, որ ես չունեմ այն ամենը, ինչին կարելի է նայել, ուղղակի ես համարում եմ, որ եթե լուրջ բան ես երգում, չարժի այն երգել այնպես հագնված, որ ոչ ոք չուզենա քեզ լսել, միայն նայի։ Բայց շատ ու շատ երգիչ-երգչուհիներ դա չեն հասկանում, չեն ընկալում։ Մարդիկ կան՝ երգում են, բայց չգիտեն՝ տեքստն ինչի մասին է, չեն հասկանում՝ ինչի մասին են երգում, բայց երգում են ու ինչ-որ շարժումներ ու միմիկաներ անում, որ հասկացող մարդու համար շատ ծիծաղելի է։ Երգի հետ կապ չունեցող էմոցիաներ են արտահայտում։
– Միգուցե Դո՞ւք էլ մի քիչ միմիկա ավելացնեք, որ Ձեր երգերն էլ ավելի շատ լսեն։
– Ինչո՞ւ ես պետք է ինչ-որ մեկին նմանվեմ։ Ես բավական կայացած ու գրագետ
երգչուհի եմ, որ ձեւական բաներ անեմ, ինչ է թե ինձ հավանեն։ Ինձ հավանողը հավանում է։ Ես երգում եմ ոչ թե լայն մասսաների համար, այլ հասկացող հանդիսատեսի։
Եվա ՌՈՒԲԻՆՅԱՆ
«Ժողովուրդ»