Հայաստանցի գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը վաղը Սանկտ-Պետերբուրգում մեկնարկող Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարի հիմնական մրցաշարի մեկնարկից առաջ մասնակցում է արագ (ռապիդ) շախմատի մրցաշարին, որտեղ հանդես եկող 173 շախմատիստներից 50-ը կրում է գրոսմայստերի տիտղոս: Հինգ տուրից հետո Ավետիքը 4,0 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մեր հանրապետությունը ներկայացնող Ռոբերտ Հովհաննիսյանն իր հայրենակցին զիջում է կես միավոր եւ ընթանում է 12-րդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ