Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անօթևան ընտանիքները խոնավ տնակներում բնակվելու պատճառով հիվանդություններ են ձեռք բերել (տեսանյութ)

Հոկտեմբեր 26,2012 10:52

Մեր ամենօրյա այցելություններն ու դիտարկումները ցույց են տվել, որ ավելի քան 2 տասնամյակ Գյումրու խոնավ և ցուրտ վագոն-տնակներում բնակվող անօթևան ընտանիքներից գրեթե յուրաքանչյուրում քրոնիկական որևէ հիվանդությամբ տառապող անձ կա:

«Շիրակ կենտրոնի» տեսանյութերից թեև կարելի է պատկերացում կազմել, թե ինչպիսի պայմաններում են ապրում հարյուրավոր աղքատ և անօթևան ընտանիքներ, սակայն տնակներում տիրող խոնավության գարշ մթնոլորտը հնարավոր չէ տեսանյութերից զգալ, դրա համար պետք է երբևիցե այցելել այդ տնակները: Այդպիսի պայմաներում է ապրում նաև քույր ու եղբայր Ժամակոչյանների ընտանիքը: «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները տեսանյութ պատաստելու և ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի կողմից ուղարկված օգնությունը տրամադրելու նպատակով հերթական այցելությունը կատարեցին նրանց ընտանիքին: Միայնակ մայր Արփենիկը հաշմանդամ է, իսկ նրա որդին` 17-ամյա Տիգրանը, որին հաջորդ տարի զորակոչելու են զինվորական ծառայության, խոնավ պայմաններում երկարատև բնակվելու պատճառով մշտապես հիվանդ է: Բարեբախտաբար` այս ընտանիքը, ի տարբերություն նման պայմաններում բնակվող հարյուրավոր այլ ընտանքիների, այս տարի «Մուշ-2» նորակառույց թաղամասում ստացել է 2-սենյականոց բնակարան, թեև երկրաշարժի հետևանքով կորցրել էր 3-սենյականոց: ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից նրանց մեկ սենյակը կրճատվել է ընտանիքի անդամների թվի պակասելու պատճառով:

Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031