Լրահոս
Օրվա լրահոսը

Դարի սուտը

Հոկտեմբեր 26,2012 10:50

Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի գինը դարձել է դարի հանելուկ: Արդեն մի քանի ամիս է, ինչ Հայաստանի քաղաքացին իր հարկերով գոյատևող իշխանական մարմիններից չի կարողանում ստանալ մի պարզ հարցի պատասխան, մի պարզ իրավիճակի բացատրություն. ինչո՞ւ է ՊԵԿ փաստաթղթերում Հայաստան մատակարարվող գազի գինն արդեն մոտ վեց ամիս նշվում ոչ թե 180 դոլար, ինչպես մինչև այսօր իբր պաշտոնապես հանդիսանում է ռուսական 1000 խմ գազի գինը, այլ 220 դոլար: Եվ ոչ մի պետական կառույց՝ սկսած էներգետիկայի նախարարությունից և վերջացրած ՊԵԿ-ով, ու նաև «Հայռուսգազարդ» ընկերությունով, այդպես էլ չեն կարողանում Հայաստանի հարկատուին, սպառողին տալ այդ պարզ հարցի բացատրությունը:

Սակայն բացատրությունն իհարկե պարզ է՝ խաբեություն, պետական մասշտաբի և, երևի թե, միջպետական մասշտաբի խաբեություն: Հայաստանի իշխանությունը միայն հայտարարում է, թե գազը չի թանկացել, իսկ հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է ՊԵԿ փաստաթղթերում նշվում ոչ թե 180, այլ 220 դոլար, որով մուտք է գործում ռուսական գազը Հայաստան, այդպես էլ ոչ մի պատասխան չի տալիս ոչ ոք: Սա ավելի շուտ ոչ թե դարի հանելուկը, այլ դարի սուտն է:

Հայաստանի իշխանությունը զբաղված է ստելով, որովհետև եթե ՊԵԿ փաստաթղթերում նշվում է 220 դոլար գինը, և որևէ մեկը որևէ տրամաբանական բացատրություն կամ հերքում չի տալիս, ուրեմն գազի գինը արդեն վեց ամիս է՝ թանկացել է, սակայն Հայաստանի իշխանությունն այդ փաստը պահում է գաղտնի:

Հարց է առաջանում, թե ինչու են գաղտնի պահում: Այն պարզ պատճառով, որ այդ դեպքում հարկ կլինի հիմնավորել, թե ինչու ներքին սպառողների համար գինը չի բարձրացել: Լավ է, իհարկե, որ չի բարձրացել, բայց պետք է պարզել, թե ինչու, որպեսզի իմանանք, թե իրականում սպառողը, որը Հայաստանի Հանրապետության հարկատու քաղաքացին է, ինչ գին է վճարել գազի չթանկանալու դիմաց: Այստեղ է, ըստ էության, խնդիրը, որն էլ իշխանությանը ստիպում է պարզապես ստել:

Ամբողջ հարցը այն միջոցներն են, որով իշխանությունը փոխհատուցել կամ սուբսիդավորել է գազի գնի թանկացումը: Այսինքն, դա եղել է մի այնպիսի ձևով, որ իշխանությունը պարզապես նախընտրում է լռության մատնել՝ մինչև անցնեն նախագահական ընտրությունները: Այլ կերպ ասած՝ ամենայն հավանականությամբ, Հայաստանը հերթական խայտառակ զիջումն է կատարել, որի դիմաց Ռուսաստանից ստացել է միջոցներ, որոնք, ըստ էության, գազի գնի սուբսիդավորման միջոցով կրկին հետ են մտնելու Ռուսաստանի գրպանը:

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031