Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ ԲՀԿ-ական պատգամավորի՝ իրենք խնդիր չունեն ՀՀ նախագահի հետ

Հոկտեմբեր 26,2012 10:44

Հատված Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Վահագն Մախսուդյանի հարցազրույցից:

– Ձեր պահանջների մեջ մտնո՞ւմ է փոխվարչապետերի պաշտոնների ներմուծումը, որոնցից մեկը ԲՀԿ-ին բաժին կհասնի։

Դե, դա էդքան էլ կարեւոր չէ՝ փոխվարչապետի պաշտոնը, մենակ մի փոխվարչապետի պաշտո՞ն։ Անցած անգամ էլ մենք պաշտոններ ունեցանք՝ 4 նախարարություն։ Մենակ նախարարն էր, մնացած ոչինչ չկար։

– Բա ի՞նչն է կարեւոր։

Մենք ասում ենք, որ 2007-ին 12 տոկոս աղքատություն է եղել, այս վարչապետի օրոք աղքատությունը դարձել է 35 տոկոս։ Մենք չենք վստահում այդ վարչապետին։ Կոնկրետ ես չեմ վստահում վարչապետին, մեր ժողովրդին տարավ երեք անգամ վատացման։

– Այսինքն, եթե վարչապետի փոփոխություն լինի, կբավարարվե՞ն ձեր պահանջները եւ կսատարե՞ք Սերժ Սարգսյանին։

Երեւի ինչոր մի բան կլինի։ Հիմա մենք կոալիցիա կազմելու մասին նորից քննարկման պետք է ենթարկենք, իսկ վերջնական որոշումը ֆրակցիան պետք է որոշի։

– Այսինքն դեռ փակ չէ Սերժ Սարգսյանին սատարելու հարցը։

Եթե ամեն ինչ լավ լինի, ինչի՞ պիտի..

– Խնդիր չունեք նախագահի հետ:

Իհարկե: Մենք վերջնական այդ հարցի պատասխանը կարող ենք տալ ֆրակցիայի նիստում:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031