Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն լրագրողներին ասել է, թե Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում Լոնդոնի «Չելսիին» 2:1 հաշվով հաղելով՝ փչացրել է անգլիական ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչի ծննդյան օրը:
«Ես արդեն հաղթել եմ խոշոր թիմերի, բայց երբեք ուժեղ չեմ եղել Չեմպիոնների լիգայում հաղթած ակումբից: Այնպես որ, այս հաղթանակն ամենակարեւորներից է իմ կարիերայում: Կեսգիշերից հետո, երբ արդեն Աբրամովիչի ծննդյան օրն էր, մենք նրա եւ «Շախտյորի» սեփականատեր Ռինատ Ախմետովի հետ շամպայն էինք ըմպում, Ռոմանն ասաց, որ ես փչացրի նրա տոնը: Բայց նա նաեւ խոստովանեց, որ «Շախտյորը» ավելի գերադասելի տեսք ուներ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ