Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սամվել Բալասանյան. «Ախրաննիկ ինձ պետք չէ, իմ ախրաննիկը կլինեմ ես»

Հոկտեմբեր 25,2012 23:46

Այսօր Վարդան Ղուկասյանի` Գյումրու  քաղաքապետարանին թողած ահռելի պարտքերի ցանկը հրապարակելիս, նորընտիր քաղաքապետ  Սամվել Բալասանյանը ուշագրավ մի հայտարարությամբ հանդես եկավ. «Ճիշտն ասած վարորդական  ծառայությունների հետ կապված պարտքեր կան, որոնք ես սառեցրել եմ, ինձ  ախրաննիկ պետք չէ, ես ինքնուրույն կարող եմ լինել ինձ համար ախրաննիկ, այսինքն ես կարող եմ լինել իմ ախրաննիկը,  էդ ավելորդ ծախսը ես հանելու եմ ընդհանրապես»:

Սամվել Բալասանյանը այնպիսի տպավորություն  ստեղծեց, թե  իբրև այս մասին խոսում է  ի միջայլոց, սակայն իրականում նրա խոսքը ուղղված էր լրատվամիջոցներին, ովքեր վերջին շրջանում լուսաբանում էին պարոն Բալասանյանի  թիկնապահների «քաջագործությունները»: Հիշեցնենք, որ նրա երևանյան թիկնապահները ծեծել էին գյումրեցի իրենց կոլեգային` վերջնահաշիվ պահանջելու համար: Ի տարբերություն Սամվել Բալասանյանի` Վարդան Ղուկասյանը իր «ախրաննիկների»  ծախսը գանձում էր ՀՀ ոստիկանությունից, պետությունը բավականին մեծ գումարներ էր փոխանցում այս նպատակի համար, և սա ամենևին էլ ինքնանպատակ  չէր,  կապված էր նրա դեմ մահափորձ կատարելու  փաստի հետ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031