Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրրանի» Վանաձորի մասնաճյուղի դռները բաց կլինեն նաեւ տարեցների համար

Հոկտեմբեր 25,2012 22:56

«Օրրան» բարեգործական կազմակերպության Վանաձորի մասնաճյուղի նոր ու ընդարձակ շենքային պայմանները էականորեն կազդեն ավելի մեծ թվով երեխաների մանկությունը լիարժեք դարձնելու համար: Ինչպես նշում է մասնաճյուղի տնօրեն Մարիամ Մանուչարյանը, եթե մինչ այս «Օրրանը» կարողանում էր հոգալ 59 երեխայի անհոգ ժպիտի մասին, ապա այժմ եռահարկ շինությունը իր պատերի տաքուկ անկյունում  կարող է ընդունել մինչեւ  120 երեխա:«Կարծում եմ, որ մենք կփորձենք թոթափել սոցիալական լուծը մի քանի ավել ընտանիքներից, կփորձենք օգնած լինել ավելի շատ ընտանիքների»,-ասում է տիկին Մանուչարյանը:

Իտալիայի արտաքին գործերի նախարարության «CISP» կազմակերպության, անգլիացի բարերարներ Աննա եւ Գրիգոր Գրիգորյանների, այլ  աջակիցների ներդրումների շնորհիվ եւ «Կանակա» շինարարական կազմակերպության աշխատանքների արդյունքում կառուցված եռահարկ շենքի պատերը ուրախ կլինեն առաջիկայում սեփական հարկի տակ ընդունելու նաեւ միայնակ ու անօգնական տարեցների:«Առաջիկայում նաեւ  տարեցները կկարողանան մասնակցել «Սնունդ» ծրագրին, գալ, ամեն օր տաք սնունդ ընդունել, եւ մինչ երեխաները կվերադառնան դպրոցից, շփվել միմյանց հետ»,-  ասում է Մարիամ Մանուչարյանը:

«Օրրան» այցելող երախաների մեծ մասը միայնակ մոր երեխաներ են, կան նաեւ միակողմանի, երկկողմանի ծնողազուրկ երեխաներ:Սոցիալական աշխատող Լուսինե Աքմաքչյանը փաստում է, որ չափահասության տարիքը լրանալուց հետո էլ երեխաները չեն դադարում այցելել կենտրոն` այս անգամ արդեն կամավորի եւ օգնողի կարգավիճակով: «Երեխաները շատ դժվարությամբ են հեռանում: Իսկ նրանք,  ովքեր ունեն ժամանակային առումով հնարավորություն, մնում են «Օրրանում», մասնակցում են «Սնունդ» ծրագրին, բայց նաեւ օգնում են մյուս երեխաներին դասերը պատրաստել եւ  միջոցառում կազմակերպել»:

Ամեն օր` դասերից հեոտ,  6-17 տարեկան օրրանցիների առջեւ  բացվում են «Օրրանի»  հյուրընկալ դռները:  Սնունդ ընդունելուց ու դասապատրաստում իրականացնելուց զատ` երեխաները մասնակցում են կրթական ու մշակութային բազմազան ծրագրերի, ընդգրկվում տարբեր խմբակներում ու պատրաստվում հետագայում «հացի փող» աշխատելուն: «Մենք ոչ թե երեխային օգնություն ենք տալիս եւ սովորեցնում ենք նստել ու սպասել օգնության, այլ մենք սովորեցնում ենք  սիրել աշխատանքն ու վաստակել: Մենք երեխային տալիս ենք գործիք` հետո ապրելու համար»,-ասում է Մարիամ Մանուչարյանը:

Տարբեր խմբակներում ընդգրկված երեխաները տարրական գիտելիքներ ստանալուց  հետո սեփական ձեռքերով ստեղծում են  արվեստի ստեղծագործություններ, հետո դրանք վաճառում կամ նվիրում ուրիշներին: «Եթե դու այսօր կարող ես կավից կուժ սարքել կամ փայտից` գդալ, ու դրանով հացի գումար ունենալ, կամ կարող ես մեկին նվիրել եւ ընկեր ձեռք բերել, համագործակցել, ու դուրս գալ կարիքավորի, սոցիալապես անապահովի, անընդհատ սպառողի հոգեբանական վիճակից, ապա դա արդեն ձեռքբերում է: Մեր նպատակը հենց դա է`  երեխային ու ծնողին միաժամանակ դնել  այդ հարթության վրա, որպեսզի երեխաներն առողջ զարգանան, իսկ ծնողներն էլ սպասելու փոխարեն փորձեն գործնական քայլեր անել` ապահովովելու երեխաների բարեկեցությունը»,-եզրափակում է Մարիամ Մանուչարյանը:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Վանաձոր

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031