«Հասարակությունը հիասթափվեց «Ժառանգություն» կուսակցությունից , որ նրանք Քոքոբելյանին ընդունեցին իրենց շարքերը»,- Aravot.am-ին դժգոհեց այսօր կառավարության շենքի մոտ հավաքված ցուցարարներից մեկը` քաղաքացի Ռուբեն Մկրտչյանը եւ բացատրեց. «Քոքոբելյանը վատ էր իր անցյալով ու ներկայով: Նա մանդատ սիրող մարդ է»: Նրա համոզմամբ` «Ժառանգությունը» սխալ վարվեց, որ միացավ «Ազատ դեմոկրատներին». «Եթե առանց նրա գնային, Ազգային ժողով կմտնեին շատ լավ մարդիկ»:
Մանրամասները` տեսանյութում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ