Այսօր Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ` իր վզին թողած պարտքերի ահռելի ցուցակը հրապարակելիս, նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը ավագանու հին կազմին հարցրեց. «Տեսնո՞ւմ եք պատուհանից երևացող արձանախումբը, կարո՞ղ եք ասել քանի տարի է կանգնեցված»: Ի պատասխան քաղաքապետի` ավագանու անդամները տեղից բացականչեցին` 4 տարի: «Բա ամոթ չէ՞, 2008 թվականից ` 4 տարի շարունակ էս պարտքը գալիս է, չի կարող էսպիսի բան լինել, էսպես հնարավոր չէ ուղղակի, քանդակագործ Արտուշ Պապոյանին պարտք են 3 միլիոն 300 հազար Վարդանանց էս խմբի համար »,-նեղսրտեց Սամվել Բալասանյանը` ակնարկելով, որ իրենց անունով արձանախումբ են կանգնեցնում , պարտքերը իր վրա են թողնում:
Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանը հավերժացրեց Վարդանանց պատերազմի մասնակիցներին. նրանց պատվին ոչ միայն արձանախումբ կանգնեցրեց , այլ քաղաքապետարանի դիմացի կենտրոնական հրապարակը անվանափոխեց` դարձնելով Վարդանանց հրապարակ, և իհարկե այս ամենը ոչ միայն ի պատիվ հերոսների էր , այլև` իր:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև