Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելի քան 38 միլիոն դրամ գումարի եւ ոսկեղենի գողության մեջ մեղադրվողներն իրենց անմեղ են համարում

Հոկտեմբեր 25,2012 20:12

 Հոկտեմբերի 23-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում  սկսվել է  2012թ. հունվարի 18-ին Բերդ քաղաքի բնակիչ Վլադիմիր Վանեսյանի ննջասենյակի պահարանից 38 միլիոն 488 հազար դրամ արժեքով  կանխիկ գումարի եւ ոսկեղենի  գողության մեջ մեղադրվող  Կորյուն Ալավերդյանի եւ Մայիս Խաչատրյանի դատավարությունը:

Երկուսն էլ նախկինում դատված են: 1970թ. ծնված Կորյուն Ալավերդյանը հաշվառված է ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում, սական բնակվել է Բերդում, Մասիս  Խաչատրյանը հաշվառված է   եւ բնակվել է Վանաձորում: Կ. Ալավերդյանին մեղադրանք է  առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի  38-177 հոդվածի 3-րդ մասին 1-ին  եւ 1.1. կետերով, իսկ Մ.Խաչատրյանին՝ 177 հոդվածի 3-րդ մասին 1-ին  եւ 1.1. կետերով: Այս գործով երրորդ մեղադրյալ, վանաձորցի  Վահե Թումասյանը հայտնաբերված չէ, նրա նկատմամբ հայտարարված  է հետախուզում:   Ավելի քան 38 միլիոն դրամ արժողությամբ  գողոնից ոստիկանները հայտնաբերել են միայն մեկ ոսկե մատանի: Ամբաստանյալները դատարանում հայտարարել են, որ  առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր չեն համարում: Դատարանում նրանց շահերը ներկայացնում են ՀՀ  փաստաբանների պալատի անդամներ  Մհեր Դավթյանը եւ  Ռուբեն Հակոբյանը : Այս   գործով  դատական հաջորդ  նիստը  կկայանա նոյեմբերի 8-ին:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031