Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյան. «Ռուբեն Հայրապետյանը կատարել է այն նվազագույնը, որը պիտի կատարեր»

Հոկտեմբեր 25,2012 20:00

Այսօր Aravot.am-ը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց՝ Դուք է՞լ եք կարծում, որ Ռուբեն Հայրապետյանի դեպքը Հայաստանում քաղաքական հետապնդման վառ օրինակ է:Հիշեցնենք, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը «168 ժամին» տված հարցազրույցում ասել էր, որ «Ռուբեն Հայրապետյանի դեպքը հենց քաղաքական հետապնդման վառ օրինակ է, երբ պատգամավորին քաղաքական հետապնդման ենթարկեցին, երբ դե յուրե նա ոչ մի կապ չուներ «Հարսնաքարի գործի» հետ»։

Գալուստ Սահակյանի դիտարկմամբ. «Ավելի շատ այդտեղ բարոյական հետեւանքներ են: Նրան ոչ թե ստիպեցին հրաժարվել մանդատից, այլ ինքը այդպես ուզեց: Համաձայն եմ, որ նա բարոյապես հաղթեց բոլորին: Իհարկե, այդ հարցը քաղաքականացրեցին»: Մեր հարցին՝ այսինքն, կարելի՞ է ասել, որ ճնշում գործադրեցին ՀՀԿ-ի վրա՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Չէ, ճնշում չէ: Նախ ես դեմ էի, որ մանդատը վայր դնելու հարց առաջադրվեր: Դրանից հետո խնդիրը քաղաքականացրին, այսինքն՝ հասարակության մի փոքր մաս սկսեցին հետապնդել»: ՀՀԿ փոխնախագահը գտնում է, որ այստեղ քաղաքացիական հասարակություն ասվածը խիստ վերամբարձ է: Հարցին՝ այն մարդիկ, որոնք գնում, ակցիաներ էին կազմակերպոմ ՝Հարսնաքարի գործի առնչությամբ, դուք այդ խմբերի հետեւում այլ քաղաքական ուժերի տեսնո՞ւմ եք, նա պատասխանեց. «Այո,  անպայման, միանշանակ: Բնականաբար, տեսնում եմ  մեր ընդդիմադիրներին, մեր ընդդիմախոսներին»: Մեր հարցին՝ ձեր ընդդիմադիր եւ ընդդիմախոս ասվածի մեջ ԲՀԿ-ն կա՞՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Չեմ հանդիպել ԲՀԿ-ականների համենայնդեպս»:

Մեր հարցին՝ կարո՞ղ է հետո պարզվի, որ Վազգեն Խաչիկյանն էլ է քաղհալածյալ՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Եթե այդ տրամաբանությամբ գնանք, կարող է միայն Հանրապետականը այդպես ասել, բայց մենք այդպես չենք մտածում»:

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը մեզ հետ զրույցում հարցին՝ ընդունո՞ւմ եք, որ միայն քաղաքական հետապնդման պատճառով է այսօր Ռուբեն Հայրապետյանը մանդատը վայր դրել, որոշ քաղաքական ուժերի ճնշումների պատճառով, պատասխանեց. «Այդ մասին մենք մեր տեսակետը հայտնել ենք: Պարոն Հայրապետյանը կատարել է այն նվազագույնը, որը պիտի կատարեր: Բայց գործի բացահայտումն է կարեւոր, որը պիտի ընթանա ամբողջական»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031