Լրահոս
Օրվա լրահոսը

Regnum. «ՀՀ քաղաքացին կվտարվի Ռուսաստանից կեղծ ամուսնության պատճառով»

Հոկտեմբեր 25,2012 19:33

Ռուսաստանի Լենինգրադի շրջանի իրավապահները ՀՀ և ՌԴ քաղաքացիների ամուսնություն են ճանաչել անվավեր: «Ամուսինները» Ռուսաստանի տարածքից վտարվելու ենթակա են: Այս մասին «Ռեգնում» լրատվական գործակալությանն են հաղորդել իրավապահ մարմնի մամուլի ծառայությունից:

Հետաքննության արդյունքում պազվել է, որ 2009թ. նյութական ծանր վիճակում գտնվող կինը 10 հազար ռուբլու դիմաց ամուսնության համաձայնություն է տվել ՀՀ քաղաքացուն: ՀՀ քաղաքացուն ամուսնությունը անհրաժեշտ էր Ռուսաստանում ժամանակավոր բնակության թույլտվություն ստանալու համար:

Ամուսնությունը գրանցելուց հետո «ամուսինն» ու «կինը» միասին չէին ապրում, ընդհանուր տնտեսություն չէին վարում, համատեղ սեփականություն չունեին: Այդուհանդերձ ՀՀ քաղաքացին ՌԴ տարածքում ժամանակավոր բնակության թույլտվություն էր ստացել և կարող էր երկար ժամանակ մնալ այնտեղ:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031