Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցահանդես` նվիրված Մանկավարժականի 90-ամյակին

Հոկտեմբեր 25,2012 19:08

 «Ցուցահանդեսս նվիրված է Մանկավարժական համալսարանի հիմնադրման 90-ամյակին: 17 տարեկանից ես այդ համալսարանում եմ, այս օրով իմ հարգանքի տուրքն եմ մատուցում եւ որախ եմ, որ իմ ստեղծագործություններով կարող եմ համալսարանի տարեդարձը նշել»,-այսօր համալսարանի հիմնադրման 90-ամյակին նվիրված անհատական ցուցահանդեսի ժամանակ Aravot.am-ի հետ զրույցում նշեց գեղանկարիչ Արթուր Մարտիրոսյանը:

Նա հպարտ է, որ համալսարանի ուսանողն  է եղել, որովհետեւ ուսանել է հրաշալի մասնագետների մոտ: Ցուցադրված էին վերջին շրջանի 49 գործեր:

«Իմ մտածելակերպը, իմ գովքն ու սերն են  հայրենի բնությանն ուղղված նկարների միջոցով: Իմ հողին, ջրին, գյուղին, մարդկանց են ուղղված, սրանք պարզապես երգեր են: Առաջ բոլոր նկարիչները լավն էին, կամ միջին լավը, իսկ հիմա կամ շատ լավն են, կամ վատը` բեւեռացված է ամեն ինչ: Տաղանդավորներ նկարիչներ կան, առաջ դրանք տղաններն էին, իսկ հիմա աղջիկներն են»,-ասում է նկարիչը:

Մշակույթի վաստակավոր գործիչ, նկարիչ Ղարիբ Եղիազարյանը դիտելով այս գործերը ակամայից հիշում է Սարյանի տողերը` «Մարդը բնությունն է, բնությունը մարդ»:

«Մանկության, պատանեկության գեղեցիկ հուշերը նկարչի մեջ է, նա կարողանում է վերարտադրել դրանք: Գունեղ մի աշխարհ է ներկայացված, դիտելիս դրանք ակամայից խանդավառվում է մարդու հոգին: Շատ շնորհալի գեղանկարիչ է Արթուրը, նա կարողացել է գտնել հայոց սրբազան հողի ու ջրի կերպարները: Տրամադրվում եւ ասում ես` ահա մայր բնությունը: Նա կարողացել է հաղորդակցվել բնության ռիթմին եւ ստեղծել է մի ամբողջ նկարչական շարք, գործերը խոսում են մարդու հոգու եւ մտքի հետ ու լիցքեր են տալիս»,-ասում է Ղ.Եղիազարյանը:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 գեղանկարիչ Արթուր Մարտիրոսյան, Մանկավարժական համալսարան, նկարիչ Ղարիբ Եղիազարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031