ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մեկ առ մեկ այցելեց փլուզումից տուժածներին, զրուցեց նրանց հետ։ Բժիշկները նախարարին ներկայացրեցին յուրաքանչյուրի հետազոտությունների արդյունքները, ախտորոշումները։
Դերենիկ Դումանյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրինության հետ քննարկեց հոսպիտալացվածների բուժման գործընթացը։
Պատասխանելով լրագրողների հարցերին` Դերենիկ Դումանյանը նշեց, որ կատարվում են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները և բժշկական միջամտությունները։ Այս պահի դրությամբ տուժածներից միայն մեկի վիճակն է գնահատվում ծանր։
Փլուզումից տուժածների բուժման գործընթացը գտնվում է ՀՀ առողջապահության նախարարության և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրինության անմիջական հսկողության ներքո։
Կարդացեք նաև
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ