Լրահոս
Օրվա լրահոսը

Hurriyet Daily News. «Ադրբեջանի դեսպանը ԱՄՆ-ում լոբբինգ է անում ԹԱՆԱՓ-ի համար»

Հոկտեմբեր 25,2012 17:01

ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը օրերս լոբբինգ էր անում` բացատրելու համար 7 միլիարդ դոլար արժողությամբ Տրանս-անատոլիական գազամուղի (ԹԱՆԱՓ) կարևորությունը, որը կասպյան գազը պիտի տեղափոխի Արևմտյան Թուրքիա: Հաղորդում է «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթը:

«Դուք չեք պատկերացնի, թե ինչ զբաղված եմ այս օրերին», – ասել է Սուլեյմանովը վերջերս տված հարցազրույցում` ավելացնելով, որ նա հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ի առանցքային գործիչների հետ, – «Ես փորձում եմ բացատրել նրանց ԹԱՆԱՓ ծրագրի կարևորությունը»:

Սուլեյմանովը հայտնել է, որ ԹԱՆԱՓ-ը կարևոր է, քանի որ այժմ ոչ ոք այլևս չի քննարկում ՆԱԲՈՒԿՈ նախագիծը:

«ԹԱՆԱՓ-ը տարածաշրջանի ամենակարևոր էներգիա փոխադրողն է, դրա նմանը չկա», – ասել է Սուլեյմանովը, – «Այն գլոբալ նշանակություն ունի, քանի որ Կենտրոնական Ասիան կապում է Անատոլիային ու գնում, հասնում մինչև եվրոպական երկրներ»:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031