Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ոչ թույլատրելի տարածքում կառուցապատելու հետեւանքը». Ըստ բնապահպանի, կիսակառույցի փլուզումը սպասելի էր

Հոկտեմբեր 25,2012 16:52

Այսօր Երեւանի Խանջյան փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում տեղի է ունեցած կիսակառույց շենքի փլուզումը, ըստ բնապահպան Արմենակ Դովլաթյանի, «վտանգավոր ու ոչ թույլատրելի տարածքում կառուցապատելու հետեւանք է»:

Հայաստանի Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը նշում է, որ փլուզված կիսակառույց շինությունը գտնվելով Գետառի շրջակա տարածքում, կառուցվել է անցումների մոտ, ինչը շատ վտանգավոր է:

Նա նշում է, որ դեռ 2001-ին Գետառի փակման եւ շրջակա տարածքների կառուցապատման ծրագիրը մերժվել էր, սակայն մի քանի տարի անց այն իրականացվում է:

«Սա փաստացի մեր շինարարական մշակույթն է եւ կառուցողների վերաբերմունքը, որը ցածր մակարդակի վրա է»,-«Մեդիալաբի» հետ զրույցում նշեց Դովլաթյանը:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել