Թուրքիայից ներկրված պոմիդորն իր հետ ցեց է բերել Հայաստան, որը պոմիդորը ոչնչացնում է: Այսօր այս մասին «Արմատ» ակումբում ասաց «Ջերմատնային ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Պողոս Գեւորգյանը: Նրա խոսքերով, Մասիսում մասնագետը մեկ առ մեկ մտնում է ջերմոցներ ու պոմիդորը հանում, թափում, որպեսզի ցեցը ոչնչանա. «Լավ էր անցյալ տարվանից մի քիչ կրճատվեց թուրքական պոմիդորի ներկրումը՝ հարկերով պայմանավորված»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ