Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյան. «Դուք նախընտրում եք, որ բյուջե փող գա՝ ջհանդամ, թե մեր հասարակության անդամները չեն փչանա»

Հոկտեմբեր 25,2012 16:40

ԱԺ-ում այսօր «Շահումով խաղերի և խաղատների մասին օրենք նախագծում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց. «Տպավորությունն այնպիսին է, որ մի կողմից կառավարությունն  ասում է՝ այո, ես պայքարում եմ կոռուպցիայի դեմ, բայց չեմ բարձրացնում հանրային ծառայողների աշխատավարձը, մյուս կողմից խրախուսում է անաշխատ եկամուտների ստացումը: Խիստ կասկածելի է՝ արդյոք մեր կառավարությունը եւ  նաեւ այս նախագծին հավանություն տվող քաղաքական մեծամասնությունը իսկապես ուզո՞ւմ է աշխատող հասարակություն տեսնել, թե՞ ուզում է մինչեւ վերջին կոպեկը այդպիսի մոլուցքային խաղերի վրա ծախսող հասարակություն: Կա՞ վերլուծություն, թե նմանատիպ հաստատությունների գործունեության պատճառով ի՞նչ հանցագործության տեսակներ են մեր երկրում տեղի ունենում: Բոլորի շրջապատում երեւի թե այս խոսակցությունները կան կամ առնվազն լսել եք դրա մասին, թե ինչպես են  մարդիկ դիմում գողության, հանցագործության տարբեր տեսակների, որովհետեւ կազինոներում պարտվել են որոշակի գումարներ: Եթե 6 մլրդ դրամ գումարը մեր կառավարության համար այնպիսի գումար է, որ հաշվի չի առնում մեր հասարակության ապրելակերպը,  անկեղծ եղեք՝ այդպես ասեք: Դուք նախընտրում եք, որ բյուջե փող գա՝ ջհանդամ, թե մեր հասարակության անդամները չեն փչանա, ըստ այս նախագծի: Մենք այսօր բացարձակապես չենք հետեւում այդ կազմակերպությունների կողմից հասարակության մեջ անչափահասների կամ հոգեկան որոշակի խնդիրներ ունեցող մարդկանց կամ այդ  կազմակերպությունների գործունեության արդյունքում մարդկանց հոգեկան վիճակի վրա ազդեցության գործունեությանը: Արդյունքում՝ այդ մարդիկ, որոնք հետագայում դառնում են նաեւ առողջապահության համակարգի համար բեռ, մենք ստիպված ենք որոշակի հատկացումներ անել բյուջեից՝ նրանց համար: Բնական հարց է առաջանում՝ սրանց սոցիալական հետեւանքներն ու եկամուտները հաշվե՞լ եք»:

Արծվիկ Մինասյանը նշեց, որ ամեն ինչը տալիս ենք մասնավորին ու ասում ենք՝ մեզ չի հետաքրքրում, ում ուզում ես բեր, ինչ ուզում ես արա. «Բա պետական իշխանության իմաստը ո՞րն է, կորպորատիվ պետություն եք ստեղծել»:

Նա կոչ արեց հարցին ավելի լուրջ մոտենալ եւ մշակել այնպիսի քաղաքականություն, որտեղ կենտրոնական տեղում պետք է լինի հայ մարդն ու հայ ընտանիքը, հակառակ դեպքում՝ ինչ այլանդակություն ասես չենք ունենա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031