Միշտ էլ լինում են օտարերկրացի հայտնի մարդիկ (դերասան, երգիչ, քաղաքական գործիչ…), որոնց մասին լսելիս կամ տեսնելիս ի սրտե ասում ես՝ երանի հայ լիներ 🙂 :
Այսօր էլ «Առավոտ երիտասարդականը» որոշեց հարցում անցկացնել երիտասարդների շրջանում՝ պարզելու, թե երիտասարդները ով կցանկանային ազգությամբ հայ լիներ. պատասխանները տարբեր էին՝ ամենալուրջ ու մտածվածից մինչև կատակային:
20-ամյա Նարեկը կցանկանար, որ ազգությամբ հայ լիներ Բարակ Օբաման, ասում է. «Շատ բարի մարդ ա, մեզ մոտ իր նման քաղաքական գործիչների պակաս շատ կա»:
23-ամյա Անիի ամենասիրելի երգչուհին Քեթի Մելուան է, նա կցանկանար սիրված երգչուհին լիներ իր հայրենակիցը:
16-ամյա Հայկն էլ կցանկանար, որ Սթիվ Ջոբսը հայ լիներ. «Չնայած հայերն ամենուրեք են, ու ես գրեթե համոզված եմ, որ Ջոբսն էլ ա հայ 🙂
«Վլադիմիր Պոզներ», – սա էլ 18-ամյա Աննայի պատասխանն էր: Պոզները Աննայի համար մասնագիտական ոլորտում լավագույն օրինակն է, ումից նա շատ բաներ է սովորում:
19- ամյա Մարին կցանականար Ջեյմս Բլանթը լիներ իր հայրենակիցը, պատճառաբանում է. «Նրա երգերը կլինեին հայերեն տարբերակով ու առանձնահատուկ երաժշտություն կունենային ըստ իս»:
Պատասխանները բազմաթիվ էին, ոմանք նույնիսկ նշեցին, որ ավելի շուտ կասեին, թե ով չէին ցանկանա հայ լիներ, քան հակառակը: Այդ հարցը սակայն ևս աչքաթող չենք անի ու կանդրադառնանք արդեն հաջորդ անգամ:
Տիգրանուհի Թասլակյան