Լրահոս
Օրվա լրահոսը

«Տիգրան Սարգսյանը շարունակում է մնալ ԱԺՄ անդամ և պարտավոր է պաշտպանել Վազգեն Մանուկյանի թեկնածությունը». Ն. Զոհրաբյան

Հոկտեմբեր 25,2012 16:37

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով  հարցին, թե հնարավո՞ր է՝ նոր համաձայնագիր ստորագրվի ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև,հայտարարել էր. «Քաղաքական իրադարձությունները Հայաստանում այնքան արագ են զարգանում, որ ոչինչ բացառել չեմ կարող: Բայց այս պահին մենք ձեռքի տակ ունենք երեք կուսակցությունների` ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի կողմից ստորագրված մի փաստաթուղթ», ըստ որի` նրանք պարտավորվում են առաջիկա նախագահական ընտրություններում սատարել գործող նախագահին: Այլ փաստաթուղթ չունենք:  Այդուհանդերձ, ոչինչ չեմ բացառում, չեմ բացառում նոր հուշագրերի, հայտարարությունների ստորագրում»:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, 168.amի հետ զրույցում մեկնաբանելով վարչապետի հայտարարությունը, ասաց. «Ինձ նման մտադրություններ հայտնի չեն, և «Բարգավաճ Հայաստանը» որևէ քաղաքական ուժի հետ որևէ հուշագրի շուրջ բանակցություններ չի վարում: Սա՝ առաջին հարցի առաջին մասի վերաբերյալ: Հարցի երկրորդ մասի պատասխանը, թե նախկին կոալիցիայի հուշագիրն ուժի մեջ է. եթե առաջնորդվում ենք այդ տրամաբանությամբ, ապա ես էլ պաշտոնապես հիմա հայտարարում եմ, որ Տիգրան Սարգսյանը շարունակում է մնալ ԱԺՄ անդամ, իսկ դրանից հետևում է, որ նա պարտավոր է պաշտպանել իր կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանի թեկնածությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031