«Միություն և առաջադիմություն» ազգայնամոլական կուսակցության «Ալպերեն Օջաքլարը» երիտասարդական միության մոտ հարյուր անդամներ այս առավոտ Ստամբուլի Սուրբ Սոֆյա տաճարի առջև նամազ են արել` կոչ անելով, որ տաճարը (այժմ` թանգարան) վերափոխվի մզկիթի: Հաղորդում է «Դողան» լրատվական գործակալությունը:
Ոստիկանությունը հավաքը վերահսկելու համար անվտանգության միջոցներ է ձեռնարկել:
«Կոտրեք շղթաները, թող Սուրբ Սոֆյա մզկիթը բացվի» և «Աստված մեծ է» մեկ ժամ բղավելուց հետո, խումբը ցրվել է՝ առանց որևէ միջադեպի:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ